|
Շարլիզ Թերոն. «Իմ մարմինը կատարյալ չէ»
03.09.2014
Անհավանական է, սակայն անգամ Շարլիզ Թերոնն է գտնում, որ իր մարմինը հարյուր տոկոսով անթերի չէ: Օսկարակիր դերասանուհին հայտնվել է Modern Luxury ամսագրի շապիկին և կիսվել կազմվածքի խելամիտ պահպանման իր մոտեցումներով:
-Իմ կազմվածքը կատարյալ չէ,-հայտարարում է Թերոնը ամսագրին տված հարցազրույցում:-Ես միշտ գտնում եմ, թե էլ ինչի վրա անհրաժեշտություն կա աշխատելու: Այդուհանդերձ, այն վիճակով, որում գտնվում է իմ մարմինը, ես ինձ բավականին հարմարավետ եմ զգում և գոհ եմ իմ արտաքին տեսքից:
Վստահ ենք, այդ գործում մեծ դեր է խաղացել յոգան, որով մշտապես զբաղվում է կինոաստղը: Ինչ վերաբերում է սնվելուն, ապա այստեղ ևս ամեն ինչ պարզ է և ներդաշնակ:

Ես որաշակիորեն նրանցից չեմ, ովեր հաշվում են յուրաքանչյուր կալորիա և զրկում իրենց այս կամ այն համեղ ուտելիքից: Ես սիրում եմ ուտել, սակայն միաժամանակ փորձում եմ հետևել, թե ինչ ուտել և նախապատվությունը տալիս եմ օգտակար սնունդին:
Յոգայից բացի դերասանուհուն կազմվածքի պահպանելու գործում օգնում են ոտքով ամենասովորական զբոսանքները:

Երեխա ժամանակ ինձ շատ էին դուր գալիս առավոտյան մայրիկիս հետ զբոսանքները: Ես հիմա էլ շատ եմ սիրում զբոսնել Ջեքսոնի (երկամյա որդու` խմբ.) և շների հետ:
Թվում է, թե ոչ մի նոր բան` առողջ անունդ և ակտիվ ապրելակերպ, սակայն Շարլիզ Թերոնի ճառագող տեսքը ոգևուրում է և թույլ չի տալիս կասկածել, որ այդ մեթոդն աշխատում է:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 8215 անգամ
Читать на русском
|