Ինչպես ճիշտ ընտրել ու պահպանել կոսմետիկան
03.09.2014
Կոսմետիկայի ընտրության ժամանակ, այդ թվում` դեկորատիվ, անհրաժեշտ է հետևել մի շարք ընդհանուր կանոնների:
Կոսմետիկան պետք է լինի որակյալ և ընտրվի մաշկին համապատասխան. կան մարդիկ, որոնց վրա բացասաբար են ազդում որոշ բաղադրիչներ:
Հնարավորության դեպքում նախապատվությունը տվեք բրենդներին:
Մինչ գնում կատարելը, մոտեցեք փորձանմուշների ցուցափեղկին և ուշադիր ամեն ինչը լավ ուսումնասիրեք: Խորհրդակցեք վաճառողուհու հետ:
Երբեք մի օգտագործեք ժամկետանց կոսմետիկա: «Ինչ-որ նոր բան փորձելու» ցանկությունը շատ հաճախ վերածվում է փողի անիմաստ վատման: Այդուհանդերձ, եթե նկատում եք, ուր թարթիչների սիրելի ներկի որակն ընկել է, ապա իմաստ ունի փոխել այն:
Երբեք մի օգտվեք ուրիշի կոսնետիկայից: Վերջինիս պարունակությունը խիստ անհատական օգտագործման է: Սա հատկապես վերաբերվում է շրթներիկին և թարթիչների ներկին:
Դեկորատիվ կոսմետիկան անհրաժեշտ է պահել չոր, խավար ու սառը տեղում և ոչ երբեք` լողասենյակում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7694 անգամ
Читать на русском
|