|
Մադոնան երգ է գրել Լեդի Գագայի մասին
02.09.2014
Ամերիկացի փոփ-աստղ Մադոնան երգ է գրել, որտեղ սուր քննադատության է ենթարկել Լեդի Գագային: «Երկու քայլ ինձաինց ետ» կոմպոզիցիայում երգչուհին հակակրանք է արտահայտել իր գործընկերուհու նկատմամբ:
«Դու կրկնօրինակո՞ւմ ես ինձ: Այդ դեպքում ո՞ւր են իմ հեղինակային փոխանցումները: Դու գեղեցիկ աղջիկ ես, չեմ վիճում, բայց գողանալ իմ բաղադրատոմսերը` գեղեցիկ չէ»,-ասվում է երգում:
Մեկ այլ նոր` «Կոտրված սրտերի քաղաքը» երգում Մադոնան, ըստ երևույթին, հիշում է նախկին ամուսին Գայ Ռիչին.
«Դու ասում էիր, որ ես քո թագուհին եմ, իսկ հետո ազատություն ցանկացար: Դու ստացար այն, ինչը քեզ անհրաժեշտ էր` մի քիչ ճանաչում և բարեկեցություն, իսկ իմ կարիքն այլևս չզգացիր: Դու ինձ ծվեն-ծվեն արեցիր առանց որևէ պատճառի: Անիծում եմ այն օրը, երբ մենք հանդիպեցինք: Այդ հիշողությունները հետապնդում են ինձ, իսկ ես կցանկանայի մոռանալ ամենը»:
Իսկ վերջերս 56-ամյա Մադոնան, ըստ լուրերի, լքել է իր հերթական երիտասարդ սիրեցյալին:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 8281 անգամ
Читать на русском
|