Մրգա-բանջարեղենային դիմակ-ժապավեն` դեմքի համար
28.08.2014
Դիմակ-ժապավենը պատրաստելուց առաջ նախ պարզենք, թե հատկապես ինչի հյութն է համապատասխանում ձեր մաշկին:
Յուղոտ մաշկի համար կարելի է օգտագործել լոլիկի, կիտրոնի, թուրինջի, հաղարջի հյութ:
Նորմալ մաշկի համար նպատակահարմար են ծիրանի, գազարի, ձմերուկի հյութերը:
Չոր մաշկի համար նախընտրելի են կաղամբի, դեղձի կամ գազարի հյութերը:
Ձեր ընտրած հյութից ½ բաժակը խառնեք 1 ճաշի գդալ դոնդողի հետ: Ստացված խառնուրդը դրեք հանդարտ կրակի վրա և եփեք` միչև դոնդողի լիարժեք լուծվելը:
Երբ պատրասված խառնուրդը սառչի, այն մոտ 20-30 րոպեով դրեք սառնարանի մեջ, որպեսզի խտանա: Միայն թե հետևեք, որ զանգվածն ամբողջությամբ չխտանա, հակառակ դեպքում` չեք կարող այն ձեր դեմքին քսել:
Պատրաստի դիմակ-ժապավենը քսեք դեմքին և թողեք մնա 15-20 րոպե: Հենց այն ամբողջովին չորանա` նրբորեն հանեք ներքևից` վերև:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9358 անգամ
Читать на русском
|