|
Այնուամենայնիվ` նրանք միասին են. Միրանդա Քերին նկատել են Ջեյմս Փեքերի նավի վրա
27.08.2014
Լուրերը, որ Victoria`s Secret-ի նախկին հրեշտակ Միրանդա Քերի և միլիարդատեր Ջեյմս Փեքերի միջև սիրավեպ կա` շրջում են վաղուց: Իսկ անցած հանգստյան օրերին մոդելին նկատել են ավստրալացի մեդիամագնատի նավի վրա` Իսպանիայի ափերին: Գաղտնի հարաբերությունները բացահայտվեցին:
Լուսանկարներն արվել են այն պահին, երբ Միրանդան մոտեցել է Սոտոգրանդե նավահանգստին և միացել Փեքերին, ով նրան սպասում էր մոտորանավակում, որն էլ զույգին պետք է հասցներ Arctic P 88 մետրանոց շքեղ նավ: Վերջինս նախկինում ծառայել է որպես սառցահատ, իսկ այժմ` հսկայական լողացող հյուրանոց է:
Նախկինում զույգը հերքում էր սիրավեպի մասին բոլոր լուրերը, սակայն անցած շաբաթ քողարկումները դրվեցին մի կողմ, և նրանք միասին հանրությանը հայտնվեցին փողոցներում:
Ի դեպ, Միրանդան և Ջեյմսը հետախուզական խաղերին վերջ տվեցին, երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ նրանց նախկին ամուսիններին` Օրլանդո Բլումին և Էրիկա Փեքերին միասին կնատեցին (ի դեպ` դարձյալ Իսպանիայում): Պատահականություն է: Կարծում ենք` ոչ:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 7579 անգամ
Читать на русском
|