|
Սփիրսը ուզում է ամուսնանալ` հոր խնամակալությունից ազատվելու համար
25.08.2014
Շրջանառվող լուրերի համաձայն` ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ով արդեն 6 տարի գտնվում է հոր խնամակալության ներքո, որոշել է վերջ տալ այդ ամենին:
Հայտնի կատարողը ձգտում է ինքնուրույնության և ամուսնության` իր սիրելիի` Դևիդ Լուկադոյի հետ: Աղբյուրի համաձայն` Բրիթնին չի հասկանում, թե ինչո՞ւ է 2008 թվականին դատարանի կողմից սահմանված խնամակալությունը ձգվում մինչ օրս:
«Նա շատ հոգնել է բոլոր այդ թիկնապահներից: Բրիթնին փորձում է դուրս պրծնել հոր կրունկի տակից,-մեկնաբանել է աղբյուրը:-Նրա հարբերությունները Դևիդի հետ շատ ամուր են, ինչպես երբերք: Երգչուհին ցանկանում է, որ խնամակալությունն ավարտվի, և ինքը ստանա ազատություն ու կարողանա ազատ ամուսնանալ»:

Աղբյուրը միաժամանակ նշել է, որ հազիվ թե Սփիրսի ցանկությունն իրականանա: Նրա հոգեկան կացությանը հետևող բժիշկները գտնում են, որ ինքնուրույն լինել նրան դեռ վաղ է:
Հիշեցնենք, որ դատարանը որոշել է երգչուհուն հանձնել հոր` Ջեյմի Սփիրսի, խնամակալուրյանը այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ նյարդային բռնկումներ էր ունեցել և հոգեբուժարան ընկել:
Ասում են, որ Բրիթնիի հայրը թույլ չի տալիս նրա ամուսնությունը Դևիդի հետ: Նա գտնում է, որ իր դուստրը բավական չափով անհաջող ամուսնություններ ունեցել է, իսկ դրանց արդյունքում մնում են երեխաներ և նախկին ամուսիններ, որոնց հարկ է կինում ալիմենտներ վճարել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8154 անգամ
Читать на русском
|