Կինը` տղամարդկանց թիմի ղեկին
21.08.2014
Շելի Քերը դարձել է շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ առաջին կին մարզիչը՝ նշանակվելով Ստիրլինգի համալսարանի ֆուտբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ:
eurosport.com-ի հաղորդմամբ` 44-ամյա մասնագետը մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը գլխավորում էր Լոնդոնի «Արսենալի» կանանց ակումբը: Մի մրցաշրջանի ընթացքում նա թիմի հետ հասրեց նվաճել Անգլիայի գավաթը և արժանացավ մրցաշրջանի լավագույն մարզիչ կոչմանը:
Նախկինում նա հանդես է եկել որպես ֆուտբոլիստ կենտրոնական պաշտպանի դիրքում և իր գլխավորած թիմերին ձգտում է վարժեցնել պաշտպանողական ֆուտբոլին:
-Ինձ թվում է, կանանց հետ աշխատելը որոշ դեպքերում ավելի դժվար է, քան տղամարդկանց,- իր առաջին մամլո ասուլիսում նշել է Քերը,-ես ինձ տեսնում եմ ֆուտբոլի մարզիչ, կապ չունի տղամարդ եմ, թե կին:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3450 անգամ
|