Ներկայացվող ժողովրդական միջոցները հնարավորություն են տալիս որոշակիորեն մեղմել պիգմենտային բծերը և դրանք ավելի աննկատ դարձնել դեմքի ու մարմնի վրա:
1. Երկու թեյի գդալ խնձորի քացախը խառնել 1 թեյի գդալ սոխի թարմ պատրաստված հյութի հետ: Այս խառնուրդով պետք է պիգմենտային բծերը թրջել օրը մեկ անգամ:
2. Խառնեք մեկ կիրտրոնի հյութը, 1 ճաշի գդալ օղին, 1 ճաշի գդալ քացախը, 2 թեյի գդալ ջրածնի պերօքսիդը (3%): Պահպանել ապակե տարրայի մեջ: Պետք է ստացված խառնուրդով պիգմենտացիաները օրը 2 անգամ թրջել 5-10 րոպեով:
4. ½ թեյի գդալ ստրտակ կավը խառնեք կիտրոնի հյութի հետ` մինչև խիտ զանգված ստանալը: Քսելք պիգմենտային բծերի վրա ամեն օր1 պահելով 20-25 րոպե:
5. ¾ ճաշի գդալ օսլան խառնեք կիտրոնի հյութի հետ, մինչև համասեռ զանգվածի ստանալը: Ստացվածը քսեք պիգմենտապատ հատվածին և թողեք 20 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:
Դեմակների պատրաստման համար կարելի է փորձարկումներ անել նաև ինքնուրույն. գլխավոր սկզբունքն է` չօգտագործել այն մթերքը, որից ալերգիա ունեք կամ երբևէ ունեցել եք:
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։