Մաշկի խնամք` չիչխանի յուղով
14.08.2014
Չիչխանի յուղը շնորհիվ իր որակյալ հատկությունների լայն կիրառություն է գտել մաշկի խնամքի գործում` տնային պայմաններում:
1. Լիֆտինգ
1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ կոսմետիկական կավը, 1 թեյի գդալ չիչխանի յուղը լավ խառնեք մինչև համասեռ զանգվածի ստանալը: Քսեք մաշկին` պահելով 15 րոպե: Լվացեք տաք, ապա` լվացվեք սառը ջրով: Մաշկին առաձգականություն հաղորդելու համար այս արարողակարգը պետք է կրկնել շաբաթը երկու անգամ:
2. «Հոգնած» մաշկը թարմացնող քսուկ
200 մլ սերուցքը, 100 մլ օղին, 1 թեյի գդալ չիչխանի յուղը և 1 հարած ձուն լավ խառնեք: Ստացված քսուկը օգդագործեք քնելուց առաջ դեմքը մերսելու համար: Պահեք սառնարանում:
3. Յուղոտ մաշկի համար
Չիչխանի յուղը մի փոքր տաքացրեք, բամբակի միջոցով քսեք դեմքին: 10-15 րոպե հետո յուղը հեռացրեք թղթե անձեռոցիկով: Այսպիսի դիմակը վնասազերծում է մաշկը և վերականգնում դրա թթվային հավասարակշռությունը:
4. Լայն ծակոտիներով մաշկի համար
Բանբակյա կրորը լավ թրջեք երիցուկի կամ կանաչ թեյի տաք թուրմով, դրեք դեմքին, փակեք հաստ սրբիչով: Այդպես պահեք 15 րոպե, ապա հանեք և դեմքին բարակ շերտով չիչխանի յուղ քսեք:
5. Պզուկների դեմ
Պարբերաբար դեմքը մաքրեք չիչխանի յուղի և թեյի ծառի յուղի խառնուրդով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17644 անգամ
Читать на русском
|