Մթերքներ, որոնք օգնում են արևայրուքին
13.08.2014
Հետազոտողները հրապարակել են իրենց բացահայտումների արդյունքներն առ այն, որ արևայրուքին մեծապես նպաստում է հատուկ սննդակարգը: Ընդամենը պետք է օրական առնվազն երեք անգամ ուտել մրգերի և բանջարեղենի չափաբաժին:
Հատկապես կարևոր է գազարի, կաղամբի և կիվիի օգտագործումը և արդեն վեց շաբաթ անց մաշկը կստանա առողջ տեղք և արևայրուքի տպավորություն կթողնի:
Մասնագետները լուսանկարել են մասնակիցներին սննդակարգի փոփոխությունից առաջ և հետո, այնուհետև նանց լուսանկարները ցույց են տրվել այլ մարկանց, ովքեր պետք է գնահատեին դրանցում պատկերվածների արտաքին տեսքը:
Առողջ, շողացող մաշկ ունեցողները ստացել են ամենաբարձր գնահատականները: Առողջարար մթերքների պարբերական օգտագործումը ոչ միայն լավացնում է ինքնազգացողությունը, այլև կարող է փոխարինել սոլյարիին, որի վնասների մասին շատերին է հայտնի:
Հետազոտողների աշխատանքի արդյունքն այն բանի խոսուն վկայությունն է, որ մարդիկ կարող են խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից` առանց կորցնելու արտաքին գեղեցիկ տեսքը:
Մրգերը և բանջարեղենը մաշկին արևայրուքի տպավորություն են հաղորդում շնորհիվ կարոտինոիդ սնուցող նյութերի, որոնք մի շարք մթերքների գունավորման պատասխանատուն են: Դրանք առկա են նաև մադու մաշկի բոլոր շերտերում: Պատահական չէ, որ որոշակի մթերքներ մակին հաղորդում են դեղին և կարմիր երանգներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5131 անգամ
Читать на русском
|