|
Քարդաշյանը կրկին կվաճառի իրեն ողջ աշխարհին` 20 դոլարով
12.08.2014
Բարձրաշխարհիկ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը որոշել է թողարկել իր սելֆիների ալբոմը: 352 էջանոց ժողովածուն վաճառքի կհանվի 19,95 դոլարով:
Նյույորքյան հանրահայտ Rizzoli’s Universe հրատարակչությունն արդեն ներկայացրել է ալոմի ձևավորումը, որի շապիկին Քարդաշյանի բաց լուսանկարն է` անկողնում պառկած: Ռեալիթի-շոուի աստղի երկրպագուներն արդեն ալբոմը ձեռք բերելու ցանկություն են հայտնել. այն վաճառքի կհանվի 2015 թվականի ապրիլին:
Սելֆիների ալբոմ հրատարակելու գաղափարը Քիմը հղացել է Polaroid-ով արված սեփական լուսանկարների գրքից հետո, որը նա թողարկել էր Վալենտինի օրվա կապակցությամբ ամուսնուն` ռեպեր Քանյե Ուեսթին նվիրելու համար:
«Դա այնքան հաջող ստացվեց, որ մենք որոշեցինք թողարկել նաև սելֆիների հավաքածու»,-նշել է ֆոտոմոդելը:
Քարդաշյանը սելֆիի մեծ սիրահար է: Միայն այս տարի Թաիլանդում անցկացրած արձակուրդի ժամանակ աստղը կատարել է շուրջ 1200 ինքնադիմանկար:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12801 անգամ
Читать на русском
|