|
Back-Selfie. Մայլի Սայրուսը և նոր սելֆ-ուղղության այլ երկրպագուները (լուսանկարներ)
07.08.2014
Այսօր կուռքերին հետևելը դարձել է ավելի քան հեշտ և հետաքրքիր: Արդեն ստիպված չենք սպասել, թե երբ այս կամ աստղը կնկարահանվի նոր ֆոտոշարքում, որը կհայտնվի ամսագրերում, բավական է մտնել սիրելի աստղերի սոցիալական ցանցերի էջերը, որտեղ օգտատերերն իրենք են բառացիորեն ամեն օր իրենց պատկերները տեղադրում:
Քիմ Քարդաշյանը, Ջեսիկա Ալբան, Քսենյա Սոբչակը, Հյու Ջեքմանը և շատ ու շատ հայտնիներ պարբերաբար երկրպագուներին են ներկայացնում իրենց կյանքի դրվագները պատկերող նոր լուսանկարներ, մասնավորապես` սելֆեր:
Հիշեցնենք, որ սելֆը լուսանկարչական ինքնադիմանկարն է, «ինքնակրակոցը», որը մեծ տարածում ստացավ բջջային հեռախոսների մեջ ֆոտոխցիկի գործառույթ տեղադրելուց հետո:
Սակայն քչերը գիտեն, որ սելֆն ունի մի քանի ուղղություն: Այսպես` նախկինում տարածված էր belfie-ը` լուսանկարը` հիներորդ կետից, պարզ ասած` հետույքի կողմից: Այնուհետև հայտնվեց yelfie-ը`«յոգա» և «սելֆ» բառերի համաձուլումը, ինչպես նաև felfie-ը` ինքնադիմանկար թաղումների ժամանակ (տարօրինակ ուղղություն է, չէ՞):
Եվ ահա այժմ` այդ տարատեսակներին ավելացել է նաև back-selfie-ը` մարդու լուսանկարը` մեջքից:
Աստղերից այս ուղղության առաջին հետևորդնեից են Մայլի Սայրուսը, Ռիտա Օրան, Բար Ռաֆաելին և այլ հայտնիներ:
Աղբյուր` LADYNEWS.am
Մայլի Սայրուս
 Ռիհանա
 Լինդսի Լահան
 Ռիտա Օրա
 Քիմ Քարդաշյան
 Նինա Ագել
 Բար Ռաֆաելի
 Շանել Իման
 Նիկի Մինաժ
 Արիանա Գրանդե
 Միլի Մակինթոշ

Դիտվել է 10783 անգամ
Читать на русском
|