|
Քիմ Քարդաշյանը և Փերիս Հիլթոնը հաշտվել են
05.08.2014
Նախկին «երդվյալ ընկերուհիները»` Քիմ Քարդաշյանը և Փերիս Հիլթոնը դարձյալ որևէ թշնամանքի նշույլ չեն դրսևորում:
Համենայնդեպս` նրանք բարեհամբյուր կերպով շպվել են հայտնի դիզայներ Ռիկարդո Թիշիի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: Վերջինա իր 40-ամյակը նշել է օգոստոսի 1-ին իսպանական Իբիցիում:
«Հիշում եմ մեր առաջին հանդիպումը Իբիցիում 2006 թվականին: Փերիս, ուրախ էի քեզ տեսնելու և ի հիշատակ` լուսանկարվելու համար»,-գրել է Քարդաշյանն այդ հանդիպումից հետո և Instagram-ում տեղադրել Հիլթոնի հետ իր լուսանկարը:
Իրականում Փերիսն ու Քիմը ծանոթացել են, իհարկե, ոչ 2006-ին: Նրանք միասին հաճախել են նախապատրաստական դպրոցական խմբակ, որտեղ նրանց հետ պրապմունքների հաճախել է նաև Նիկոլ Ռիչին: Տարիներ անց Քիմը Փարիզում աշխատել է Փերեսի անձնական օգնական, սակայն որոշ ժամանակ անց աղջիկները բաժանվել են, իսկ մամուլը սկսեց գրել վաղեմի ընկերուհիների միջև ծագած թշնամանքի մասին:
Եվ ահա, ինչպես երևում է, ռեալիթի-շոուի աստղերի միջև հարաբերությունները կարգավորվում են:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 9200 անգամ
Читать на русском
|