|
Շակիրան դարձյալ հղի է, իսկ Դաութցեն Քրեզը` դստրիկ է ունեցել (լուսանկարներ)
01.08.2014
Հայտնիների մոտ իսկական բեյբի-բում է. ինչ-որ մեկն առաջնեկին է սպասում, իսկ ինչ-որ մեկը` մտածում է ընտանիքի համալրման մասին: Ինչպես, օրինակ, Շակիրան:
Կոլումբիական լրատվամիջոցներն ամենուր շեփորում են այն մասին, որ Ժերար Պիկեն և նրա սիրելին շուտով դարձյալ երեխա կունենան:

Ընդ որում` զույգը ոչ մի կերպ չի արձագանքում կամ խոսում երգչուհու հղիության մասին` չհերքելով դա, սակայն նաև` չհաստատելով:
Փոխարենը զույգին մոտ կանգնածները բացահայտում են աստղային ընտանիքի գաղտնիքները:

Երաժիշտ Կարլոս Վիվեսը` Շակիրայի գործընկերն ու ընկերը, Fox News Latino-ին տված հարցազրույցում պատմել է, թե երգչուհին շատ երջանիկ է, որ դարձյալ հղի է:

Ավելին` երաժիշտն ակնարկներ է արել երեխայի սեռի վերաբերյալ. Վիվեսն ասել է, որ Ժերարը և Շակիրան մանկիկի համար պետք է գնեն վարդագույն իրեր, ինչից տրամաբանական է ենթադրել, որ զույգի առաջնեկը` Միլանը, շուտով քույրիկ կունենա:

Եթե Շակիրան նոր-նոր է պատրաստվում մայրանալ, ապա Դաութցեն Քրեզին արդեն կարելի է շնորհավորել և կոչել երկու երեխաների երջանիկ մայր: Հոլանդացի մոդելն աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանակոչել են Միլանա: Մայրիկն ու նորածինն իրենց լավ են զգում:

Աղջկա հետ առաջին լուսանկարը Դաութցենը մեկնաբանել է այսպես.
«Այս առավոտ լույս աշխարհ է եկել հրաշք: Բարի գալուստ Միլենա Մէյ: Մայրիկը, հայրիկը և մեծ եղբայր Ֆիլենը հպարտանում են քեզնով»:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 10949 անգամ
Читать на русском
|