Դիտա ֆոն Թիզը թողարկել է ներքնազգեսի նոր հավաքածու` երիտասարդ մայրերի համար
31.07.2014
41-ամյա աստղ և ոճի թելադրող Դիտա ֆոն Թիզը Destination Maternity ինտերնետային խանութի հետ համատեղ թողարկել է երիտասարդ մայրերի համար նախատեսված ներքնազգեստի սահմանփակ հավաքածու` ի հավելումն արդեն եղած Von Follies by Dita Von Teese հացաքածուի:
Հավաքածուն բաղկացած է 5 կրծկալից` ժանյակներով զարդարված ու վստահելի աջակցությամբ և 3 տեսակի ձևավորող սպիտակեղենից: Գները տատանվում են 30-49 դոլարի սահմաններում:
Թեև անձամբ Դիտը նման խնդիր չի ունեցել, սակայն նրա մոտ հարց է առաջացել.
Նրբագեղ ներքնազգեստն ամենապարզ և մատչելի միջոցն է կյանքին մի փոքր ճոխություն և հարմարավետություն հաղորդելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ երիտասարդ մայրերին հնարավորություն չտալ վայելելու ընտիր սպիտակեղեն:
Ներքնազգեստի դիզայնը մշակել է ինքը` Դիտը, և այն նկարագրել է հետևյալ կերպ.
Հավաքածուի ոճը կարելի է սահմանել որպես ռետրո-գլամուր: Յուրաքանչյուր իր հաղորդում է վստահության զգացողություն և համապատասխանում է նոր մայրացած կանանց առօրյա պահանջներին:
Նշենք, որ ֆոն Թիզն առաջին անգամ չէ, որ զբաղվում է ներքնազգեստներով. Von Follies հավաքածուն նա թողարկել է 2012-ին, իսկ մինչ այդ` 2009-ին համագործակցել է Wonderbra ապրանքանիշի հետ: Ահա թե ինչու վստահ ենք, որ այս տիկնոջ ճաշակին կարելի է վստահել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4699 անգամ
Читать на русском
|