Ներկայացվող դիմակները ձեզ հնարավորություն կտան հասնել մաշկի ձգվածության այնպիսի աստիճանի, որոնք ստացվում են գեղեցկության սրահների արարողակարգերից հետո:
Ձգող արդյունավետ արդյունքի կարող եք հասնել բազմանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակի շնորհիվ` պատրաստված մեկ թեյի գտալ օսլայից և մեկ բանանի տրորած միջուկից: Հարկավոր է կառնել նշված բաղադրիչները, քսել դեմքին և պարանոցի հարակից հատվածներին, պահել 20-25 րոպե: Սպասեք, թող դիմակը չորանա, ապա` լվացեք:
Դեմքը կթարմացնի և կկազդուրի դիմակը` պատրաստված մեկ կիտրոնի հյութից, մեկ թեյի գդալ մեղրից և մեկ ճաշի գդալ սպիտակ կավից: Վարվում ենք նույն կերպ. խառնեք բաղադրիչները և քսելով դեմքին` պահեք 20 րոպե: Կավով տարբերակն ավելի նախընտրելի է, քանի որ այն ձգելու հատկությունից բացի, ունի նաև հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն: Դեմքի վրայի կարմրությունն ու մաշկի արատները հեշտությամբ վերանում են:
Երրորդ դիմակի համար, որը կարող է դեմքից հեռացնել հոգնածության հետքերը, վերցնում ենք մեկ ձվի սպիտակուց (այն լավ ձգում է մաշկը և նեղացնում ծակոտիները), մեկական թեյի գդալ մանկական տալկ և կիտրոնի հյութ: Ավելացնում ենք նաև մի քանի կաթիլ մենթոլի յուղ:
Նախընտրելի է այս դիմակները օգտագործել հերթականությամբ` 3-4 օր ընդմիջումներով:
11-04-2025 09:59 Փենսիլվանիայի և Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները նորարարական ծամոն են ներկայացրել, որն ընդունակ է չեզոքացնել գրիպի և հերպեսի վիրուսները անմիջապես բերանի խոռոչում։ Մշակումը, որը նկարագրված է Molecular Therapy բժշկագիտական հանդեսում, օգտագործում է պաթոգենների թափանցումը բջիջներ արգելափակող մոդիֆիկացված կենսամոլեկուլներ:
11-04-2025 01:03 Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան նախավերջին (10-րդ) տուրի պարտիաները։ Չեմպիոնի տիտղոսը 9 միավորով ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչ։ Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ եւ 7 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Էլինա Դանիելյանը պարտվեց էստոնացի Մայա Նարվային եւ 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը։
10-04-2025 09:55 Եթե արթնանում եք գիշերվա կեսին, ապա սեքսը կարող է լավ քնի բանալի դառնալ: Մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սեքսով են զբաղվել, անհամեմատ ավելի հազվադեպ են արթնացել դրանից հետո: Թեեւ ավստրալացի գիտնականները չեն կարողացել ստույգ հաստատել, թե ինչու է դա տեղի ունենում, նրանք ենթադրել են, որ լավ ինքնազգացողության հորմոնների հետօրգազմային աճն օգնում է մարդկանց լավ քնել: Ցանկացած տեսակի սեռական ակտիվության ազդեցությունը քնի վրա ավելի ուժեղ է թվում կանանց մոտ:
10-04-2025 06:03 TNT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ժամանակավորապես դադարեցրել են Քրիստինա Ասմուսիմասնակցությունը «Սկլիֆ» նոր սերիալի նկարահանումներին։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է նկարահանման հրապարակում 36-ամյա դերասանուհու ոչ պատշաճ պահվածքի պատճառով։
10-04-2025 05:08 Հոլիվուդում կաացել է Fashion Trust US Awards 2025 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մեծարում է նորաձևության սկսնակներին: Միջոցառմանը ներկա են եղել նորաձեւության ինդուստրիայի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Քեյթ Հադսոնը, Կարա Դելևինը, Ջուլիա Ֆոքսը, Բարբարա Պալվինը ամուսնու՝ Դիլան Սպրուսի հետ, Զուի Դեշանելը, Ֆերգին, Մենդի Մուրը, Նիկի Հիլթոնը մոր՝ Քեթիի հետ, Սիարան, Էյֆորիայի աստղ Բարբի Ֆերեյրան, Ստելլա Մաքսվելը, Էրին Վասսոնը, Ջեննա Քինգը և մյուսները, Ջեննա Դեշանելը: