Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

2014-ի միտումները. ննջարան` լեդիների համար

30.07.2014

Ննջարանը մի տեղ է, որը կարելի է և պետք է ձևավորել սեփական ճաշակին համապատասխան, ընդհանրապես չմտածելով այն մասին, թե ինչ կմտածեն ուրիշները:

Թանկագին լեդիներ, եթե դուք մտադրվել եք նորացնել տան ամենաանձնական անկյունը, Ladynews.am-ը ուրախությամբ ձեզ է ներկայացնում ննջարանների ձևավորման 2014 թվականի վերջին միտումները:

 

Ծաղկային մոտիվներ

600x580
Պատերին ծաղիկների պատկերումը ձեզ մերձեցնում է բնությանը: Պատերի գեղանկարչությունը կամ ֆոտոպաստառները լավագույն տարբերակն են այն լեդիների համար, ովքեն չեն վախենում փորձարկումներից և իրենց ներաշխարի հետ ներդաշնակ ապրելուց:

Խամրած գույներ

600x580
Այս սեզոնում ննջարանների ձևավորման տարածված տարբերակներից մեկը գունային խայտաբղետությունն է` մի երանգից մյուսին սահուն անցումով. խամրած սև, մոխրագույն և մոխրագույն-սպիտակ:

Հյուրանոցային ոճ

600x580
Հնարավոր է այս ոճը ոչ բոլորին դուր կգա, սակայն նրանց համար, ովքեր հյուրանոցներում իրենց հրաշալի են զգում, կարող են համանման ձևավորում իրենց ննջարանում կատարել: Հյուրանոցային ոճին բնորոշ են մեծ մահճակալը, մեծ պատուհանը` արևային լույսի ներթափանցման համար, մերձմահճակալային լուսավորվածությունը, ինչպես նաև` բազկաթոռով և աթոռով հանգստանալու տեղը:

Ավանդույթների պահպանում

600x580
Դասականը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Աքսեսուարների միջոցով դուք կարող եք կերպարանափոխել սենյակը` խուսափելով հիմնարար նորոգումներից:

Խոլորձի գույներ

600x580
Pantone գույների ակադեմիան ծաղկած խոլորձի հարուստ փայլատակող գույնը ճանաչել է 2014 թվականի գույն: Ինչո՞ւ այդ կենդանի գույնը չօգտագործել ննջարանի ձևավորման համար: Կահույքի պաստառը, աքսեսուարները, ծածկոցը և պատերի գույնը սպասումեն ձեր գաղափարներին:

Մարականյան մոտիվներ

600x580
Ճոխությանն ու ցոփությանը կնպաստի մարականյան ոճը: Ծածկոցը, վարագույրները և կահույքի պաստառը կարող են զարդարված լինել յուրահատուկ դաջվածքներով և ննջասենյակը դաձնեն շատ հարմարավետ:

Բնականություն ամեն ինչում

600x580
Բնական նյութերի և գույների օգտագործումը ոչ միայն կթուլացնի, այլև ննջարանում կստեղծի ներդաշնակության և մաքրության զգացողություն: Օգտագործեք բնական երանգներ, փայտե կահույք և աքսեսուարներ, երկաթ, քար և աղյուս:

Գյուղական ոճ

600x580
Գյուղական ոճը ենթադրում է փայտե կահույք և բնական նյութեր: Նման ննջարանը կստեղծի գյուղական կենցաղի զգացողութուն և հնարավորություն կտա մոռանալ քաղաքային աղմուկի ու իրարանցման մասին:

Շոտլանդուհի

600x580
Այս նախշը 2014-ին հասել է իր տարածվածության գագաթնակերին: Եթե չեք պատրաստվում լիարժեք նորոգում անել, ապա ննջասենյակը շատ հեշտ կարող եք թարմացնել բարձերի, ծածկոցների և կահույքի միջոցով:

Ճոխ կապույտ

600x580
Այս տարվա ամենաուժեղ թրենդներից մեկն է. ննջարանին տրվում է վառ կապույտի երանգներ` պաստելային երկնագույնից մինչև փիրուզագույն: Եվ այդ ամենը շատ ներդաշնակ կլինեն միմյանց հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 34481 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 844 անգամ
23.04.2024
Դիտվել է 231 անգամ
25.04.2024
Դիտվել է 199 անգամ
26.04.2024
Դիտվել է 165 անգամ
27.04.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster