Harper`s Bazaar-ը հրապարակել է 2014-ի 100 ամենաոճային կանանց անունները (ֆոտոշարք)
23.07.2014
Ամսագրի թոփ-ցուցակում հայտնվել են միայն ամենավառ կերպարով լեդիները, որոնց ոճը ոգեշնչել ու հիացրել է ողջ տարվա ընթացքում:
Արժանիորեն ամենաոճայինների վարկանիշային ցուցակում հայտնվել է բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, մոդել և բրիտանական Vogue-ի խմբագիր Ալեքսա Չանգը. հանրության մեջ նրա յուրաքանչյուր հայտնություն մեծ իրարանցում է առաջացնում երկրպագուների շրջանում:
Harper`s Bazaar-ի վարկանիշային ցուցակը չի ամբողջացել նաև առանց Էմբեր Հերդի: Ջոնի Դեպի սիրելին այժմ հայտնվել է լրատվամիջոցների ռմբահարման տակ, սակայն նրա ոճային որոնումները միայն բորբոքում են կրքերը և ավելացնում նրա հեղինակությունը:
BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտնվեցին կոստյումներով: Փիթն այդպես էլ չի վարժվում գեղատես կոստյումներին և փողկապներին, սակայն լեդիները հայացք նետելով նրա վրա ամեն անգամ արտաբերում են. «Ահ, ինչ տղամարդ է»:
Կարա Դելևինը նախկինի նման պահպանում է իր մեծ հռչակը: Նա հասցնում է նկարահանվել ամենահանրահատ ապրանքանիշների ու ամսագրերի համար, ինչպես նաև հանրությանը զարմացնում` իր ամենաանսովոր ոճերով:
Նրբագեղ Քեյթ Բլանշեթը գիտե, թե ինչ է կանացիությունն ու զգացմունքայնությունը, ուստի ինչպե՞ս նա կարող է չլինել ամենաոճային կանանց թվում:
Դիանա Քրյուգերի զգեստապահարանում կարելի է գտնել Chanel-ի, Jason Wu-ի, Lanvin-ի, Calvin Klein-ի և այլ ապրանքանիշների զգեստներ: Կարմիր գորգերի վրա դերասանուհին միշտ հայտնվում է որպես աստվածուհի, իսկ առօրյայում սիրում է թուլանալ` նախընտրլով նյույորքյան ոճը:
Էմա Ուոթսոնի ոճային փորձարկումները զուր չեն անցել. Դերասանուհին աճել է և այժմ արժանի մրցակից է հանրահայտ մոդելների համար:
Ցուցակում շատ են հայնիները, որնք շարունակում են ոգևորել մեզ իրենց ոճային նորարարություններով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8859 անգամ
Читать на русском
|