Ուզո՞ւմ եք ձիգ հետույք ունենալ. հետևեք այս խորհուրդներին
22.07.2014
Կախ ընկած հետույքը մարմնի այդ հատվածի մկանային փնջի թուլացման հետևանք է: Հետույքը մկանների ամենազանգվածեղ խումբն է, և որպեսզի դրանց հաղորդվի նախկին առաձգականությունը (կամ ձեռք բերվի), պետք է աշխատել հետույքի մկանների առաձգականության մեծացման և այդ շրջանում արյան շրջանառության ուժեղացման ուղղությամբ: Դիտարկենք հետույքի առաձգականության բարձրացման մի քանի արդյունավետ եղանակ:
Ինչպե՞ս մեծացնել հետույքի առաձգականությունը տանյին պայմաններում
Եվ այսպես, եթե ձեզ այդ հարցը մտահոգում է, ապա ակնհայտ խորհուրդը` «այցելեք մքրզադահլիճ», ձեզ չի գոհացնի: Մեր նպատակն է առանց մարզասրահ հաճախելու` մեծացնել հետույքի մկանային ծանրաբեռնվածությունն ու արյան շրջանառությունը: Սկսենք ամենապարզ գործողություններից:
Վերելք աստիճաններով: Որքան բարձրում ապրեք, այդքան լավ: Բարձրացնելով ծնկները, դուք ծանրաբեռնվածություն եք հաղորդում հետույքի նախ մեկ, ապա մյուս կիսագնդի վրա: Առաջին սանդղահարթակն անցեք սովորականի նման, իսկ հաջորդը` երկուական աստիճանով:
Կսմտեք հետույքը և խնդրեք, որ ուրիշներն էլ դա անեն: Սա պարզ գործողություն է, որը պետք է կատարել առավոտները: Ցնցուղի տակ կսմտեք ձեր հետույքը մինչև թեթև ցավալն ու կարմրելը: Այնուհետև հետույքը լավ տրորեք ճիլոպով: Այդ ամենը կուժեղացնի արյան շրջանառությունը: Դրանից հետո աստիճաններն իջեք վազքով (միայն թե չմոռանաք ցնցուղից հետո հագնվել:) Տաքանալով հետույքը պատրաստ կլինի մեծ ծանրաբեռնվածության:
Տնային վարժություններ` ձիգ հետույքի համար
Դիտարկենք հետույքին սեքսուալ առաձգականություն հաղորդող ամենապարզ, բայց ամենաարդյունավետ եղանակները: Հիշեք, որ մաշկը ձգված է մկանների վրա: Եվ եթե մենք մկանները դարձնենք ավելի ձիգ ու ճկուն, ապա հետույքի վրայի մաշկը ևս այդ հատկությունները կստանա:
Քայլք` հետույքի վրա: Սա վրիպակ չէ: Այսպիսի վարժություն, իրոք, գոյություն ունի: Այն տարիներով փորձարկված է պարային ստուդիաների կողմից: Վարժությունը շատ պարզ է: Նստեք հատակին, ոտքերը՝ միասին, մեջքը` ուղիղ: Դուք կարծես թե անկյուն եք կազմել: Եվ այսպես՝ այդ դիրքով դուք հետույքով առաջ եք շարժվում մեկ մետր, այնուհետև` նույնքան հետ վերադառնում: Օրական քայլեք 10 րոպե և երկու շաբաթից ձեր հետույքը քարի ամրություն կունենա:
Ամենասովորական կքանիստեր: Կրունկները չկտրելով հատակից` առավելագույնս կքանստեք: Հետույքով քայլքից անմիջապես հետո կատարեք հնարավորինս մեծ թվով կքանիստեր` հետույքի մկանները հասցնելով տաքացման: Հետույքի վրա այսպիսի պայթուցիկ ծանրաբեռնվածությունն աներևակայելի արդյունք է տալիս:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 37578 անգամ
Читать на русском
|