Սաշա Լուսը ներկայացրել է Dior-ի նոր հավաքածուն (ֆոտոշարք)
21.07.2014
Dior նորաձևության տունը շարունակում է իր համագործակցությունը Սաշա Լուսի հետ:
Dior Addict գովազդային արշավից անմիջապես հետո համացանցում հայտնվել են մոդելի մասնակցությամբ Dior Beauty աշուն-ձմեռ 2014 հավաքածուի առաջին կադրերը:
Նայելով մանեկենուհու գայթակղիչ կարմիր շուրթերին, կատարյալ մատնահարդարմանն ու ծխագույն թարթիչներին, ցանկություն է առաջանում անմիջապես խանութ վազել և գնել գեղեցկության բոլոր այդ նոր պարագաները. Լուսն իր խնդիրը լուծել է լավագունս:
Լուսանկարահանումն իրականացրել է լեգենդար Սթիվեն Մայելը, ով արդեն լուսանկարել է Սաշային մեկ այլ` Lanvin ապրանքանիշի համար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5212 անգամ
Читать на русском
|