Սպիտակ վերնաշապիկը՝ սեզոնի տենդենց. 2012 գարուն-ամառ
28.03.2012
Սպիտակ վերնաշապիկը կնոջ զգեստապահարանի, ինչպես ասում են, must have (պետք է ունենալ) «անդամն» է: Նաեւ հայտնի է, որ այն սազում է կանանց բացարձակ մեծամասնությանը եւ այդ պատճառով էլ փնտրված է, հատկապես՝ գարնանը:
Սպիտակ վերնաշապիկը գերազանց հնարավորություն է ամեն ինչ սկսելու «մաքուր էջից». նրա օգնությամբ կարող եք ստանալ ամենավառ, ամենաթարմ համադրությունները:
Շատերի համար սպիտակ վերնաշապիկը ասոցացվում է աշխատանքային, օֆիսային միջավայրի հետ, և դա պատճառ է դառնում նրանից հրաժարվելու: Մինչ դեռ բավական է սպիտակ վերնաշապիկը ճիշտ համադրել կիսաշրջազգեստի կամ տաբատի եւ զարդերի հետ, եւ Դուք կհամոզվեք, թե նա ինչպես է ազատորեն «տեղաշարժվում» առօրյա ոճից երեկոյան եւ հակառակ ուղղությամբ:)
Եվս մեկ դիտարկում. սպիտակ վերնաշապիկ կրող աղջիկը «մաքրության խորհրդանիշի» տպավորություն է գործում. չէ՞ որ ամենուրեք սպառնում է փոշոտվելու, անթերի տեսքը միանգամից կորցնելու վտանգը: Այնպես որ Դուք ավելի համարձակ կերպարի մեջ եք, երբ կրում եք սպիտակ վերնաշապիկ:
Նորաձևության 2012 գարնանային տենդենցները ցույց են տալիս, որ անմիջապես պետք է ձեռք բերել սպիտակ վերնաշապիկ: Մի շարք հայտնի ոճաբաններ արդեն հասցրել են նշել, թե այս սեզոնի համար ինչպիսի կատարելություն է սպիտակ վերնաշապիկի համադրությունը նեղ կամ ջինսե տաբատի հետ:
Եթե դրան էլ ավելացնենք փայլուն, երկար ականջօղեր ու բարձրակրունկներ, ապա այդ տեսքով կարելի է գնալ թե' ուշ երեկոյան ժամադրության, թե' ակումբ, թե' զբոսնելու: Դուք անթերի ու նորաձև կլինեք ամենուր:
Սեզոնի «վերնաշապիկային» նորաձեւոթյան հիմնական շտրիխը փոքր օձիքն է, որն առավել հաճախ կոճկվում է մինչև վերջ: Նորաձեւ է նաև օձիքի հատվածում մեծ ժապավենը:
Դիտվել է 17038 անգամ
|