|
Բեյոնսեն հղի է. Լիլի Քիմ
16.07.2014
Լրատվամիջոցներում դարձյալ շրջանառվում է Բեյոնսեի հղիության մասին լուրը: Հաճախ է լինում, երբ ԶԼՄ-ներում հայտնվում են համանման լուրեր, որոնք այնուհետև հերքվում են: Սակայն այս անգամ արևմտյան տեղեկատվական միջոցները հղում են անում երգչուհու ընկերուհու` Լիլի Քիմի խոսքերին, ով ընկերուհու գաղտնիքը փոխանցել է լրագրողներին:
Եթե հավատանք հաղորդագրություններին, ապա օրերս հիփ-հոփ կատարողը Բեյոնսեի և նրա ամուսին Ջեյ-Զիի համերգներից մեկի ժամանակ ետնաբեմում տեղեկացել է բեմի թագուհու հետաքրքիր դրության մասին.
Լիլ Քիմը վերադարձավ ու մեզ ասաց, որ Բեյը հղի է:

Աղբյուրի համաձայն` դերասանուհին իր գործընկերուհու հղիության մասին իմացել է, երբ նրան առաջարկել է հանդիպման առիթով շամպայն խմել:
Քիմը մեկ շիշ շամպայն գնեց իր վաղեմի բարեկամների` Բեյոնսեի և Ջեյ-Զիի համար, համար, բայց Բեյը հրաժարվեց անգամ մեկ բաժակ խմել: Այդ ժամանակ Լիլը հարցրեց. «Ի՞նչ է կատարվում: Դո՞ւ...»: Սակայն նա դեռ չէր ավարտել իր հարցը, երբ Բեյոնսեն սկսեց ժպտալ և ասաց. «Այո»:
Բավականին կասկածելի է, սակայն, եթե հետագայում այս փաստը հաստատվի, ապա միայն ուրախ կլինենք աստղային զույգի համար. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հռչակավոր զույգը վաղուց է մտածում երկրորդ երեխա ունենալու մասին:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 7205 անգամ
Читать на русском
|