|
Քրոջ հետքերով. Քեյթ Մոսի քույրը` Calvin Klein-ի գովազդային ֆոտոշարքում
15.07.2014
Լոտի Մոսը` Քեյթ Մոսի քույրը (հայրական կողմից), նորաձևության բիզնեսում ակնհայտ հաջողված քայլեր է անում:
Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ աղջիկն իր առաջին պայմանագիրն է կնքել Storm ընկերության հետ, և ահա` այժմ արդեն փայլում է Calvin Klein-ի գովազդային արշավում:
Կարելի է ենթադրել, որ առանց բարեկամական կապերի գործը գլուխ չի եկել. չէ՞ որ 90-ականներին այս ապրանքանիշը գովազդում էր հենց Քեյթ Մոսը: Սակայն, որ Լոտին շատ լավ տվյալներ ունի, կասկածից վեր է:
16-ամյա Մոսը ներկայացել է երիտասարդ լուսանկարիչ Մայքլ Ավեդոնի ֆետոխցիկի առջև, ով ևս, դատելով ազգանունից, հայտնի ընտանիքից է. նա լեգենդար լուսանկարիչ Ռիրարդ Ավեդոնի թոռն է:
Լոտի Մոսը գովազդում է մի հավաքածու, որտեղ տեղ են գտել ապրանքանիշի նախորդ տասնամյակի նմուշների նորացված տարբերակները:
Աղբյուր` LADYNEWS.am







90-ականներին այս ապրանքանիշը գովազդում էր Քեյթ Մոսը:

Դիտվել է 7442 անգամ
Читать на русском
|