|
«Սեքս-խորհրդանիշ կարելի է լինել ցանկացած տարիքում ». Շերոն Սթոուն
14.07.2014
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հայտարարել է, որ իր զուգընկերոջ տեղը դարձյալ «թափուր է»:
56-ամյա աստղի երեխաներն արդեն բավականին մեծ են, այնպես որ` նրանց մայրը կարող է ժամադրությունների գնալ: Այս մասին Շերոնը հայտարարել է ամերիկյան թոք-շոուներից մեկի ժամանակ:
«Իմ երեխաներն արդեն այն տարիքում են, որ ինձ անհարմար չէ ժամադրության գնալ` ահա թե ինչ է պատահել: Քանի դեռ նրանք փոքր էին, ես չէի ցանկանում որևէ մեկի հետ հանդիպել: Հիմա ինձ ավելի ազատ եմ զգում տղամարդկանց հետ հանդիպելու համար»,-բացատրել է դերասանուհին:
Ինչպես հայտնի է` Շերոնը երեք որդեգրած որդի ունի: Նրանցից մեծը 14 տարեկան է, փոքրը` ութ:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաշ Սթոունը հանդիպում էր մոդելի հետ, ով երկու անգամ փոքր էր նրանից: Հետո Շերոնին վերագրվեց սիրավեպ գործարար և դերասան Անտոնիո Բանդերոսի հետ:
Սթոունը, ով շարունակում է պահպանել իր դյութիչ տեսքը, ով մինչ օրս իրեն կարող է թույլ տալ զբոսնել առանց կրծկալի, վստահ է, որ սեքս-խորհրդանիշ կարելի է լինել ցանկացած տարիքում, իսկ կնճիռները տղամարդկանց միայն ավելի են գրավում:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 7475 անգամ
Читать на русском
|