|
Victoria`s Secret-ը ներկայացրել է նմուշներ նոր հավաքածուից (լուսանկարներ)
11.07.2014
Ներքնազգեստի հանրահայտ ապրանքանիշ Victoria`s Secret-ը ներկայացրել է նմուշներ հուլիսյան նոր հավաքածուից:
Ֆոտոշարքի հերոսուհին դարձել է ուկրաինուհի մոդել Սոնյա Գորելովան:
Որպես «հրեշտակի» թեկնածու ապրանքանիշի ներկայացուցիչները Սոնյային հետևում էին բավականին ժամանակ, սակայն Victoria`s Secret-ի հետ համագործակցությունը նա կարողացավ սկսել միայն կատարելության հասնելուց հետո:
Գովազդային նկարահանումները կայացել են մոդելի ծննդյան տարեդարձից երկու օր անց: Ինքը` Սոնյան, շատ ուրախ է նորաձևության հայտնի տան հետ համագործակցության համար.
«Ես վաղուց էի ցանկանում հայտնվել ապրանքանիշի ֆոտոշարքերում, որի ընտրական մրցույթներին մասնակցել եմ 16 տարեկանից»:
Նկարահանումներն անցկացվել են Բրուկլինի հնագույն շինություններից մեկում, իսկ գեղեցկուհուն լուսանկարել է Ուիլ Դեվիդսոնը` Նյու Յորքից: Դրանց մասնակցել են ապրանքանիշի ևս երկեւ «հրեշտակ»` Բեհաթի Փրինսլուն և Քենդիս Սվեյնփոլը:
Աղբյուր` LADYNEWS.am







Դիտվել է 9235 անգամ
Читать на русском
|