Գեղեցկացնող դիմակ մեղրով և օսլայով
03.07.2014
Մեղրով և օսլայով չինական այս դիմակը սնում և հարթեցնում է մաշկը, նկատելիորեն նվազեցնում պիգմենտային կետիկների առաջացումը:
Բաղադրությունը.
1 թեյի գդալ մեղր 1 թեյի գդալ օսլա 1 թեյի գդալ աղ:
Պատրաստման և օգտագործման եղանակը.
Մեղրը և օսլան խառնել իրար` միչև համասեռ սպիտակ զանգվածի ստանալը:
Ավելացնել մեկ թեյի գդալ մանրացված ծովի աղ (վերջինս կարելի է փոխարինել սովորական յոդացված աղով): Լավ խառնել:
Եթե մաշկը չափազանց զգայուն է կամ շատ չոր, ապա խառնուրդին ավելացնում ենք նաև մեկ թեյի գդալ կաթ:
Դիմակը պատրատ է, այժմ այն մի քանի շերտով քսեք դեմքին, միչև որ պատրաստված ողջ զանգվածը վերջանա:
Դիմակը դենքի վրա պետք է պահել 25 րոպե, այնուհետև` լվանալ:
Եթե անդուր զգացողություններ կունենաք` այրոցք, ծակծկոցներ և այլն, ապա ավելի լավ է դիմակն անմիջապես լվացեք ջրով:
Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում գեղեցկության չինական դիմակը օգտագործել երկու օրը մեկ` 20 օրվա ընթացքում, այսինքն` 10 անգամ:
Առաջարկված դիմակը կձգի դեմքի մաշկը, վերջինիս կհաղորդի առողջ, հարթ և շողոցող տեսք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16028 անգամ
Читать на русском
|