Ինչպես պահպանել մաշկի ջրային հաշվեկշիռը
27.06.2014
Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր մաշկը լինի գեղեցիկ և առաձգական: Դրա համար պետք է պահպանեք ջրային հաշվեկշիռը:
Որպեսզի Ձեր մաշկը լինի առողջ, աշխատեք ամեն օր խմել մոտ 2 լիտր ջուր` սենյակային ջերմաստիճանի: Չէ՞ որ ներսից խոնավացումը պակաս կարևոր չէ, որքան արտաքինից: Կարելի է խմել նաև չգազավորված հանքային ջուր:
Քնից առաջ մի խմեք կես բաժակից ավելի հեղուկ: Աշխատեք խմել դանդաղ, փոքր կումերով: Աշխատեք մեկ բաժակը «ձգել» մինչև 10 րոպե:
Սառնարանում պահեք հանքային կամ եռացրած ջուր: Որպեսզի թարմանաք, պարբերաբար մաշկը ցողեք սառը ջրով: Կօգնեն նաև օդի հատուկ խոնավացնող միջոցները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7552 անգամ
Читать на русском
|