|
Ջենիֆեր Լոպեսն առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել
19.06.2014
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որ վերջերս էր բաժանվել իր զուգընկերոջից, ևս մեկ անգամ վերջինիս ապացուցել է, թե ինչ գանձ է կորցրել:
44-ամյա աստղը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ուրախ և երջանիկ տեսք ունի ընկերների շրջապատում: Ջենիֆերը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են դեկոլտեի հատվածը, ինչպես նաև դեմքը` առանց դիմահարդարման: Նկարներից մեկում Լոպեսի հետ է նաև իր մայրը:
Billboard ամսագրի հետ հարցազրույցում Ջենիֆերը երկրպագուներին հավաստիացրել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ու կերգի դեռ երկար տարիներ: Լոպեսը պատրաստվում է հետևել այնպիսի երգիչների օրինակին, ինչպիսիք են Շերը, Արետա Ֆրանկլինը, Դոլլի Փարթոն:
«Բոլոր այս մարդիկ, ովքեր պատկանում են նախորդ սերնդին, ապացուցել են, որ դու` որպես երիտասարդ կին, չպետք է ունենաս «պիտանելիության ժամկետ» Դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես: 60, 70 տարեկանում էլ կարող եք լինել ուժեղ ու խոցելի, լինել մարդ»,- ասել է երգչուհին:
Ջենիֆերը ժխտել է նաև վերջերս տարածված շշուկները պարող Մաքսիմ Չմերկովսկիի հետ իր սիրավեպի մասին: Աստղը նշել է, որ դեռ չի պատրաստվում ոչ Մաքսիմի, ոչ էլ ուրիշ մեկի հետ հանդիպել:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 8574 անգամ
Читать на русском
|