Բեյոնսեն իր երգի մոտիվներով մարզաշապիկներ է թողարկել (լուսանկարներ)
19.06.2014
Բեյոնսեի երկրպագուների համար հաճելի նորություն կա: Նրա վերջին ալբոմի երգերն արդեն կարելի է ոչ միայն լսել, այլև կրել որպես հագուստ:
Երգչուհին թողարկել է մարզաշապիկներ երկու երգի մոտիվներով` «Blow» և «Drunk In Love»: Առաջին երգին նվիրված մարզաշապիկի վրա նկարված է բալ և գրված է` «Blow», իսկ երկրորդի վրա` սերֆինգով աղջիկներ և «Surfboard» բառը:
Մարզաշապիկներ ի նման դիզայնը հնարավոր է` կապված է «Drunk In Love» տեսահոլովակի հետ, որն արվել է emoji ոճով:
Նշենք, որ երգչուհու կողմից ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6310 անգամ
Читать на русском
|