|
Նրբագեղության յոթ գաղտնիք
12.06.2014
Կանայք ձգտելով կատարելության ամեն օր մեծ ջանքեր են ներդնում` փորձելով սահմանափակել իրենց ընդունած սնունդը, կալորիաներ են հաշվում, զգալի ժամանակ անցկացնում մարզասրահներում:
Այդուհանդերձ, ցավոք սրտի, ոչ բոլորն են հասնում ցանկալի արդյունքի: Մինչդեռ կա մի քանի պարզ գաղտնիք, որոնց միջոցով չտանջելով Ձեզ քայքայիչ հացադուլներով ու ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ, կարող եք Ձեր կազմվածքը հասցնել կատարելության:
1. Մինև սննունդ ընդունելը խմեք մեկ բաժակ ջուր:
2.Սպիտակուցները հիմնական դեր են կատարում մկանային զանգվածի գոյացման համար: Օգտագործեք ընկույզ, ձուկ, ձու և հավի կրծքամիս:
3.Ստիպել օրգանիզմին աշխատել նիհարելու ուղղությամբ դժվար չէ` կերեք բազուկ, նեխուր, գազար, կանաչ պղպեղ և սպանախ: Որպեսզի օրգանիզմը այս մթերքը մարսի` պետք է ծախսի ավելի շատ կալորիաներ, քան պարունակվում են դրանց մեջ:
4.Շատ համեղ միրգ է թուրինջը: Այն ոչ միայն համեղ է, այլև անհավանականորեն նպաստավոր է կազմվածքի համար:
5.Առավոտյան խմեք մեկ գդալ զեյթունի ձեթ, որը յուրացվում է հեշտությամբ և հրաշալի կերպով մաքրում ստամոքսը:
6.Քաշը գցելու և ճարպերից ազատվելու համար որպես օրենք ամեն օր օգտագործեք մածուն և կաթնաշոռ:
7.Կոճապղպեղով թեյ: Նախաճաշից առաջ մի փոքրիկ կտոր կրտեք կոճապղպեղի արմատից, վրան լցրեք եռացրած ջուր: Քսան րոպե հետո կարող եք խմել համեղ ըմպելիքը` մեղրով:
Պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12123 անգամ
Читать на русском
|