Կիսաշրջազգեստները` կարճ. վարժություններ գեղեցիկ ոտքերի համար
04.06.2014
Որպեսզի ունենաք գեղեցիկ, ձիգ ոտքեր, անհրաժեշտ է որոշակի հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ:
Վարժություն 1
Ոտքերը դրեք լայն բացած, ոտնաթաթերը` դեպի դուրս:
Դանդաղ կքանստեք` մինչև հատակի հետ զուգահեռ կազմելը, միաժամանակ ձեռքերը առաջ պարզելով:
Կրկնեք 16 անգամ:
Վարժություն 2
Ոտքերը` կոնքերի լայնությամբ, մեջքն` ուղիղ, փորը` ձգված:
Թեքվելով առաջ, ոտքը ուղիղ տարեք ետ և աշխատեք ձեռքերով հասնել հատակին:
Յուրաքանչյուր ոտքին համար 3 մոտեցում` 16-ական անգամով:
Վարժություն 3
Կանգնեք ուղիղ, ձեռքերը` գոտկատեղին:
Կատարում ենք անկումներ. ոտքերը` կոնքերի լայնությամբ, ծունկը պետք է լինի 90° անկյան տակ: Վերադարձեք ելման դիրք: Կրկնեք մյուս ոտքով:
Կատարեք երեք մոտեցում` 20 անգամով:
Վարժություն 4
Կատարում ենք կքանստումներ. երկու հաշվին բարձրացրեք ուղիղ ոտքը կողք, կաջորդ երկու հաշվին այն խաչաձև անցկացրեք ետ և նստեք: կատարեք 15 անգամ` յուրաքանչյուր ոտքի համար:
Վարժություն 5
Ելման դիրքը` ուղիղ-հորիզոնական:
Աջ ծունկը բարձրացրեք դեպի կրքավանդակ, պարզեք ոտքը ետ` գոտկատեղը պահելով ուղիղ: Կատարեք 3 մոտեցում` յուրաքանչյուր կողմի համար 15-ական անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10655 անգամ
Читать на русском
|