Հինգ կանոն, որոնք մինչ օրս էլ ժամադրություններին «աշխատում» են
03.06.2014
Սիրո դեպքում տարիքն էական չէ, և եթե ուզում եք հաջողության հասնել ժամադրությունների գնալիս, ապա ցանկալի է, որ հետևեք մի քանի կանոնների, որոնց մասին տեղյակ են եղել անգամ մեր տատիկները: Չնայած աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, այդ կանոնները արդիական են և օգտակար:
Գեղեցիկ արտաքին տեսք: Այս մասին չարժե մոռանալ: Գրավչությունը շատ կարևոր է, հետևապես ժամադրության գնալիս ժամանակ հատկացրեք Ձեր արտաքին տեսքին: Ընտրեք գեղեցիկ հագուստ, կատարեք արդյունավետ դիմահարդարում, այցելեք վարսավիրանոց: Հավատացեք` անփույթ արտաքին տեսքը Ձեր զուգընկերոջը կստիպի հասկանալ, որ նա Ձեզ այդքան էլ պետք չէ, իսկ դա հարաբերությունների լավագույն սկիզբը չէ:
Ինքնավստահություն: Տղամարդիկ սիրում են ուժեղ և իրենց ուժերի վրա վստահ կանանց: Այդ իսկ պատճառով մեջքը ուղիղ պահեք, խոսեք հանգիստ և ժպտացեք Ձեր ամենասիրուն ժպիտով. այդպես կհասնեք Ձեր նպատակին: Վստահ տեսք ունեցեք, եթե նույնիսկ հուզված եք:
Ջենթլմեն տղամարդիկ առաջարկում են վճարել հաշիվը: Հաշիվ փակելը, իհարկե, վիճելի հարց է, բայց քաղաքավարության կանոնները պահանջում են տղամարդուն առաջին ժամադրությունից հետո ընթրիքի հաշիվը վճարել: Կհամաձայնե՞ք, թե ոչ` Ձեր իրավունքն է, սակայն, եթե Ձեր զուգընկերը դա չի առաջարկում, ապա չի նշանակում, որ նա ժլատ է ու անքաղաքավարի. գուցե նրա նյութական հնարավորություննե՞րը չեն ներում:
Եկեք պայմանավորված ժամին: Մի ուշացեք ժամադրությունից. դրանում կանացի ոչինչ չկա: Դուք ուղղակի զուգընկերոջը ցույց կտաք, որ չեք հարգում և չեք գնահատում նրա ժամանակը: Եթե միշտ պարտաճանաչ եք, ապա երբեմն ուշանալու դեպքում Ձեր զուգընկերը երբեք չի զայրանա: Նախընտրելի է` զանգեք և զգուշացնեք, որ պլանները փոխվել են և կուշանաք:
Ձեզ պահեք իսկական լեդիի պես: Տղամարդիկ միշտ գնահատում են կանացիությունը, Նրանց գրավում են իսկական կանայք: Կա կանացիության մեկ կարևոր կետ` պահվածքն է: Մի ընդհատեք Ձեր զուգընկերոջը, թույլ տվեք, որ խոսի, հետո հայտնեք Ձեր կարծիքը` հարգելով և` իրեն, և` Ձեզ: Այսպիսով ձեր հանդիպումը կանցնի իդեալական և Նա կերազի հաջորդ հանդիպման մասին:
Պատրաստեց Շողիկ Գալստյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10611 անգամ
Читать на русском
|