Chanel- ը ներկայացրեել է Reflets d`Ete de Chanel դիմահարդարման նոր հավաքածուն:
Նորաձևության հետևորդները կարող են այս շոգ ամառը դիմավորել լիարժեք պատրաստված` ունենալով շրթներկի փայլեր, թարթչաներկեր, եղունգների լաքեր:
Առկայծող գույների Illusion D`Ombre ստվերաներկերը Utopia-ի, New Moon-ի և Mirage-ի տաք երանգներով իրենց խտության շնորհիվ դյուրին են օգտագործման համար` դառնալով անթերի դիմահարդարման գլխավոր բաղադրիչներից:
Աչքի մատիտն ու թարթչաներկը Ձեր հայացքը կդարձնեն հետաքրքիր ու տպավորիչ:
Շրթներկերը ներկայացված են չորս գույներով` նարնջագույից` մանուշակագույն:
Փայլերիը կատարյալ կերպով լրացնում են եղունգների լաքերը` նույնպես վառ ու արևային գույների:
19-05-2025 08:53 Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34 ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
16-05-2025 08:47 Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41 Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ: