Ինչպես դառնալ նորաձև
23.05.2014
Այս հարցն իրենց տալիս են աշխարհի միլիոնավոր կանայք: Ինչպե՞ս գտնել սեփական անհատական ոճը:
Հագնե՞լ այն ամենը, ինչը նոր-նոր վաճառքի է հանվել նորաձևության ամսագրի էջերից կամ բեմահարթակներից` մի կողմ թողնելով սեփական ճաշակը, բնականաբար` նաև ոճը: Սակայն չէ՞ որ Դուք ցանկանում եք լինել նորաձև ու ոճային, ուստի զոհաբերությունն այստեղ տեղին չէ:
Լինել նորաձև, սեփական ոճով` նշանակում է անհատականություն դրսևորել ամեն ինչում` վարքում, մտածողության, մասնագիտության, և, իհարկե, հագուստի ընտրության մեջ: Նաև` Ձեզ համար հարմարավետություն ապահովել:
Առաջինը` եղեք ինքնավստահ. Դուք հիասքանչ եք:
Երկրորդ. Արժե սովորել հագուստի միջոցով քողարկել կազմվածքի թերությունները, որորնք, որքան էլ որ դա ուրախալի չէ, առկան են ցանկացած կնոջ մոտ: Դա բոլորը չէ, որ խոստովանում են, այլ միայն ոճայիններն ու ինքնավստահները: Նորաձև կինը գիտե, որ եթե նեղ վարտիքն իրեն չի սազում, սակայն մեծ է ցանկությունն այն կրելու, ապա կարելի է համադրել բրդե ժակետի կամ բարձրակրունկ կոշիկի հետ:
Երրորդ. Հետևեք Ձեր խնամքին: Կարելի է չհագնել նորաձևության հայտնի տների հագուստներ, այլ` պարզ և ճաշակով, ու այդ դեպքում էլ ունենալ խնամված, կոկիկ, գրավիչ տեսք ոչ թե շրջազգեստի շքեղության, այլ Ձեր անկրկնելի քնքշության ու նրբագեղության շնորհիվ: Պարզ շրջազգեստը և ոճային թաշկինակը կամ կրծքին ամրացված զարդը, մաքուր վարսերը, թեթև դիմահարդարումը և կոկիկ, ոչ ճչան մանիկյուրը, նրբագեղ նավակ-կեշիկները և իրավիճակին համապատասխան պայուսակը Ձեր կերպարը կարող են դարձնել ինքնատիպ և ոճային:
Եղեք գրավիչ, ինչպես արտաքինից, այնպես էլ` ներքուստ: Ինչպես հայտնի է` տրամադրությունը հոգեվիճակի արտացոլանքն է:
LADYNEWS.am Դիտվել է 16074 անգամ
Читать на русском
|