Վարունգով և կիտրոնով դիմակ. Ձեր դեմքի թարմությունն ապահովված է
22.05.2014
Սիրելի լեդիներ, այս շոգ օրերին Ձեր դեմքին թարմություն և խնամված տեսք հաղորդելու համար լավագույն միջոցներից մեկը բնական դիմակներ օգտագործելն է: Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է այս դիմակը, որի օգտագործումից հետո Դուք արդյունքը շատ արագ կզգաք:
Անհրաժեշտ են.
վարունգ`1 հատ
թեփ` 1 ճաշի գդալ
թարմ կիտրոնի հյութ` 1 թեյի գդալ:
Պատրաստման և օգտագործման եղանակը.
Վարունգը անցկացրեք քերիչով.
ավելացրեք կիտորնի հյութն ու թեփը,
խառնեք և քսեք դեմքին:
Կես ժամ թողնելուց հետո լվացվեք ու արդյունքը նկատելի կլինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17989 անգամ
Читать на русском
|