|
Ջեսիկա Սիմփսոնն ամուսնանում է. հարսանիքի օրը որոշված է
16.05.2014
Ջեսիկա Սիմփսոնը և Էրիկ Ջոնսոնը որոշել են իրենց հարսանիքի օրը. այն տեղի կունենա հուլիսի 4-ին:
Հարսանիքի օրը պատահական չի ընտրված. հենց այդ օրը ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը: Զույգն արդեն որոշել է հարսանիքի անցկացման վայրը` այն տեղի կունենա Սանտա-Բարբարայում, չնայած ավելի վաղ երգչուհին երազում էր, որ իրենց հարսանիքը լիներ Իտալիայի Կապրի կղզում:
Ըստ անանուն աղբյուրների` Ջեսիկան կունենա յուրահատուկ զգեստ: Այն շատ կտարբերվի Vera Wang զգեստից, որով նա 2002թ-ին ամուսնացավ Նիկ Լաշեի հետ: Դա նշանակում է, որ զգեստը չի լինի սպիտակ գույնի:
Հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է. «Հարսանեկան հրավիրատոմսերը շուտով կբաժանենք: Ես շատ հետևողական եմ ընտրություն կատարում, որպեսզի հասկանամ ամենն ինչ տեսք է ունենալու: Միայն Էրիկի ընտանիքը ներառում է 90 մարդ, այնպես որ, առանց ավելորդ կասկածների, մեծ խնջույք է սպասվում»:
Հիշեցնենք, որ զույգը միասին է արդեն չորս տարի, նշանված են 2010թ-ի նոյեմբերից: Ջեսիկան և Էրիկը մեծացնում են երկու երեխաների` 10 ամսական որդուն` Էյսին և 2 տարեկան աղջկան` Մաքսվելլին:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 7729 անգամ
Читать на русском
|