Կովբոյական, ռոք ոճի, ինչպես նաև ծոպքերով իրերն այս ամռանը նորաձև են, նորաձևության հետևորդներն էլ կարող են համարձակ կերպով ընտրել այդ ոճի իրեր:
Դիզայներները շեշտադրությունն արել են հատկապես ծոպքերով իրերի վրա: Այս դեկորներն օգտագործվում են ոչ միայն հագուստների վրա, այլ նաև աքսեսուարների:
Գալիք ամռանը ծոպքերով իրերը ոչ մի սահման չեն ունենա. կարող են լինել և՛ կարճ, և՛ երկար մինչև հատակը: Ծոպքերն իրենց հավաքածուներում կիրառել են Bottega Veneta, Altuzarra, Versace, Nina Ricci և այլն…
Պայուսակների ամենօրյա տարբերակները պատրաստված են չեզոք գույներով, իսկ երեկոյանները` փոքրիկ կլատչներն ու պայուսակները` երկար բռնակներով:
16-04-2025 19:38 Չինացի շախմատիստ Ցզյույ Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին պաշտպաննեց տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ից։
16-04-2025 11:03 Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը ցուցադրել է հսկայական ադամանդով նշանադրության մատանին և համապատասխան լուսանկար հրապարակել Instagram-ում։ Սակայն նշանադրության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Ավելի վաղ 40-ամյա Ռոնալդուն նշել էր, որ սպասում է «հարմար պահի», որ ամուսնության առաջարկություն անի իր ընկերուհուն, ումից ունի երկու երեխա։
16-04-2025 10:57 Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել PP405 մոլեկուլը, որը կարող է ակտիվացնել «քնած» մազերի ֆոլիկուլները։ Հայտնագործությունը շատ խոստումնալից է ճաղատության դեմ պայքարում, վստահեցրել են հեղինակները։ Եվ այս պնդումը հաստատում են առաջին ուսումնասիրությունների լավատեսական արդյունքները։
15-04-2025 11:19 Քեյթ Բլանշեթը հայտնել է, որ «լրջորեն» մտածում է մասնագիտությունը թողնելու մասին։ Այս մասին երկու «Օսկար»-ի 55-ամյա դափնեկիրն ասել է Radio Times ամսագրին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ կյանքում կան այլ ոլորտներ, որոնք կցանկանար բացահայտել. «Շատ բաներ կան, որոնցով ես ուզում եմ զբաղվել»:
15-04-2025 10:38 Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է տարբերել մարմնի պաթոլոգիական հյուծվածությունը հոգնածությունից: Ըստ մասնագետների՝ օրգանիզմի հյուծվածության նշաններից մեկը տրամադրության փոփոխություններն են, որոնք կարող են դրսևորվել մեկուսացվածությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայով: Մտահոգության առիթ պետք է լինի նաև այն հոգնածությունը, որը չի վերանում լիարժեք քնից հետո: Հյուծվածության նշան է նաև, այսպես կոչված, «ուղեղի մշուշը». մարդու համար դժվար է դառնում մտածել և դատողություններ անել, նկատվում են կենտրոնացման խնդիրներ: