Դիմահարդարումը մաքրելու իդեալական միջոց
14.05.2014
Այս ամռանը յուրաքանչյուր լեդի, ով մտածում է իր մաշկի մասին, հարդարատուփում պետք է ունենա միցելլարի ջուր: Այս նոր արտադրանքը փոխարինելու է դեմքի մաքրման սովորական միջոցներին ու տոնիկներին:
Այն արդեն լայն տարածում ունի կանանց և աղջիկների շրջանում: Միցելլարի ջուրն ունի անսովոր բաղադրություն, որն արդյունավետ կերպով մաքրում է մաշկը՝ միաժամանակ թարմացնելով ու սնուցելով այն:
Այս հրաշք հեղուկը իր յուրահատուկ հատկությունները ստացել է շնորհիվ միցելլարի՝ ջրի և ճարպային թթուների համադրությունից: Այն, ինչպես մագնիս, ձգում է դիմահարդարման մնացորդները, փոշին ու կեղտը, որոնք հետագայում հեշտությամբ հեռացվում են բամբակի միջոցով:
Միցելլարի յուրահատկությունն այն է, որ վերջինս համապատասխանում է ցանկացած տիպ մաշկի՝ նույնիսկ շատ զգայուն ու անգամ աչքերի շուրջը մարքրելու համար: Այն չունի հոտ և գույն, և ինչպես սովորական ջուրը, չի խախտում մաշկի բնական տեսքը: Այն օրվա ընթացքում կարելի է օգտագործել առանց սահմանափակման. դրանից չկա մաշկի չորացման վտանգ:
Սիրելի լեդիներ, այժմ հարկ չկա մաշկը մաքրելու համար ընտրել մի քանի միջոց. միցելլարի ջուրը կկատարի մի շարք գործառույթներ: Նշենք նաև, որ այս իդելական արտադրանքը հազվադեպ հանդիպող և շատ թանկ չէ. այն կարելի է ձեռք բերել դիմահարդարման ցանկացած խանութից:
Առողջ մաշկը յուրաքանչյուր կնոջ հաջողության այցեքարտն է: Սիրելի լեդիներ, եթե ունեք հնարավորություն, ապա օգտվեք դրանից և թող Ձեր մաշկը միշտ լինի անթերի վիճակում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9557 անգամ
Читать на русском
|