Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կրկին նկարահանվելու են միասին
06.05.2014
«Միստր և միսիս Սմիթներ» ֆիլմի նկարահանումները դարձան Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև սիրավեպի սկսման պատճառ: Ինը տարի համատեղ ապրելուց հետո, նրանք որոշել են կրկնել իրենց ստեղծագործական փորձը:
Որքան էլ տաօրինակ է` 2005թ-ից, երբ նրանց մեջ սկսվեցին սիրային հարաբերություններ, զույգը ոչ մի անգամ միասին չի նկարահանվել: Այս ընթացքում նրանք վեց երեխա են ունեցել, նկատելիորեն հարստացել է Ջոլիի ֆիլմոգրաֆիան, Փիթը՝ որպես պրոդյուսեր, արժանացել է Օսկարի:
Այժմ զույգը որոշել է համատեղ ներկայանալ մեկ նախագծում: 50-ամյա Փիթն ու 38-ամյա Ջոլին խաղալու են ընտանեկան զույգի դերեր, որի սցենարի հեղինակը հենց Ջոլին է: Ֆիլմի մասին հայտանի է այսքանը՝ ընտանեկան զույգ, որը գտնվում է բաժանման եզրին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4774 անգամ
Читать на русском
|