Ինչպես ուժեղացնել լիբիդոն
06.05.2014
Շատերին հայտնի է «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սնունդը մեծ ազդեցություն ունի ոչ միայն մեր ինքնազգացողության ու արտաքինի, այլ նաև սեքսուալության և սթրեսներին դիմակայելու ունակության վրա:
Յոդ: Օրգանիզմում յոդի պակասը կարող է հանգեցնել գրգռվածության, նյարդային լարվածության, դեպրեսիայի ու ապատիայի: Բացի այդ, յոդի անբավարարվածությունը իր հետ բերում է նաև կալցիումի պակասի, քանի որ այն մեծ դեր է խաղում վերջինիս կարգավորման գործընթացում: Յոդն օգտագործվում է վահանագեղձի կողմից, որը հիմնականում պատասխանատու է կանանց լիբիդոյի համար: Թույլ վահանագեղձը հանգեցնում է դաշտանային խանգարումների, նվազեցնում սեքսուլ ցանկությունը, կարող է դառնալ անպտղության պատճառ:
Դիետոլոգի հետ հանդիպման ընթացքում կարող եք տեղեկանալ, որ յոդ ամենաշատը պարունակվում է մուգ-կարմիր ջրիմուռներում, լամինարիայում, անանասում, ինչպես նաև արևադարձային այլ մրգերում:
Մագնեզիում: Սա նպաստում է մկանների թուլացմանը, ինչը կարևոր է ոչ միայն սեքում, այլև կյանքում` ընդհանրապես: Մագնեզիում պարունակվում է ընկույզի, հնդկացորենի, ծլած ցորենի, մաղադանոսի, սպանախի, ծիրանի չրի և սև սալորի մեջ:
Կալցիում: Սրա հիմնական գործառույթը հյուսվածքների համախմբումն է մեկ ամբողջության մեջ: Օրգանիզմում կալցյումի բավարար քանակության առկայությունից կախված է ոչ միայն ատամների և ոսկորների վիճակը, այլ նաև լիարժեք սեռական կյանքը, քանի որ այն լիցքավորում է էներգիայով, կանխում վաղաժամ սերմնաժայթքումը, ուժեղացնում լիբիդոն:
Որպեսի կալցյումը լավ յուրացվի, այն պետք է ընդունել մագնեզիումի, ֆոսֆորի և А, С ու D վիտամինների հետ միաժամակ: Իսկ դրա կամար կերակրացանկում պետք է ընդգրկել կանչ տերևներով բանջարեղեն, օրինակ` կաղամբ, բրոկկոլի, պեկինյան կաղամբ և այլն: Բացի այդ` կալցիում պարունակվում է ընկույզների, սոխի, ոսպի մեջ:
Սիլիցիում: Այս էլեմենտը ոչ պակաս կարևոր է լիարժեք սեռական կյանքի համար, որքան վերոհիշյալները: Մարդիկ, ովքեր սիլիցիումի պակաս չունեն, կարող են հպարտանալ հարթ մաշկով և գրավչությամբ: Սիլիցիում պարունակվում է ձավարեղենի, բրուսելյան կաղամբի, բրնձի թեփի մեջ:
Բոր: Այս էլեմենտը նպաստում է բնականոն նյութափոխանակությանը, կարգավորում էստրոգենի ծախսը և խթանում է տեստոստերոնի արտադրությունը, ինչը մեծացնում է սեռական ցանկությունը: Բոր պարունակող լավագույն մթերքը մեղրն է:
Ցինկ: Սա նվազեցնում է պրոլակտին հորմոնի քանակը, որը հանգեցնում է սեռական խանգարումների: Ցինկի աղբյուր է շագանակագույն բրինձը, կանաչ գույնի բանջարեղենը և ցորենի հացը:
Ճիշտ սնվելով կարելի է լավացնել ոչ միայն կյանքի որակը, այլև սեռական հակվածությունը: Բացի այդ` ճիշտ սնունդը երկար և երջանիկ կյանքի գրավական է:
Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13518 անգամ
Читать на русском
|