|
Մայլի Սայրուսին «փակել են» տանը (տեսանյութ)
05.05.2014
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը ստիպված է հետաձգել իր եվրոպական հյուրախաղերը: 21-ամյա աստղն իրեն դարձյալ վատ է զգում: Սայրուսի մոտ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հակաբիոտիկների ընդունման արդյունքում արձանագրվում է ալերգիկ ռեակցիա:
«Մի փոքր լավանալուց հետո Սայրուսի մոտ ախտանշանները կրկնվել են, և բժիշկներն արգելել են նրան ճանապարհորդության մեկնել: Ալերգիկ ռեակցիայի այս տեսակը կարող է տևել մինչև 27 օր, և Սայրուսը պետք է մնա բժիշկների հսկողության ներքո»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այժմ Սայրուսը ստիպված է նստել տանը և հրաժարվել ծրագրված ելույթներից: Մասնավորապես, արդեն չեն կայացել համերգները Ամստերդամում և Անտվերպենում, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին և 4-ին: Ամենայն հավանականությամբ Սայրուսը այս քաղաքներ կժամանի հունիսի 20-ին և 22-ին:
Ինչպես հաղորդվել է, Սայրուսը հիվանդանոց էր ընկել ապրիլի 15-ին` գրիպի դեմ ընդունած դեղերից ունեցած ալերգիկ ռեակցիայի արդյունքում: 10 օր անց երգչուհին դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:
Իսկ որպես պարգև` ներկայացնում ենք երգչուհու նոր աշխատանքներից մեկը` Tongue Tied երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն արդեն հասցրել է ստանալ «X» կարգ` «միայն մեծահասակների համար»: Տեսահոլովակը` LADYNEWS TV-ում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7464 անգամ
Читать на русском
|