Քեյթ Միդլթոնն օգտագործում է ոչ թանկարժեք կոսմետիկա
22.04.2014
Պարզվում է, որ անգամ թագավորական արքունիքում կիրառելի է էժան ապրանքանիշների ներկայացված կոսմետիկ միջոցները:
Արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, նախընտրում է Lancome ապրանքանիշի կոսմետիկ միջոցները: Ինչքան էլ զարմանալի է` դքսուհին չի նախընտրում բացառիկ ու թանկարժեք կոսմետիկ միջոցներ:
Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած շրջագայությնունների ժամանակ Քեյթի մաշկը գտնվել է իդելական վիճակում` շնորհիվ Hydra Zen կրեմի և Advanced Genifique շիճուկի: Այս երկու միջոցներն արդյունավետ սնում են մաշկը երկրից երկիր ճանապարհորդությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա հայտնի է, որ դքսուհին նախընրտում է Hypnose ապրանքանիշի թարթչաներկն ու սուրման: Դիմահարդարները պնդում են, որ Քեյթի կոսմետիկայի ցանկում չկան բացառիկ ու թանկարժեք պարագաներ: Ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, որն օգտագործում է La Mer-ի քսուկը դեմքի և ամբողջ մարմնի համար, դքսուհին չի պատրաստվում ծախսել առասպելական գումարներ իր իսկ խնամքի համար:
Քեյթն այդպիսին է նաև հագուստի հարցում. լրագրողներն ու երկրպագուները նկատում են, թե ինչպես է նա նույն իրերով հաճախ հայտնվում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4898 անգամ
Читать на русском
|