Մոնիկա Բելուչին ներկայացնում է Dolce&Gabbana-ի շրթներկերը (լուսանկարներ)
15.04.2014
Մոնիկա Բելուչին շարունակում է համագործակցությունը Dolce&Gabbana-ի դիզայներների հետ: Այս անգամ շքեղ իտալուհին ներկայացրել է ապրանքանիշի նոր շրթներկը:
Լուսանկարների հեղինակն է հանրաճանաչ Դոմենիկո Դոլչեն, ով առաջին տարին չէ, որ որպես լուսանկարիչ ներկայացնում է ապրանքանիշի նորությունները:
Ֆոտոսեսիային Մոնիկան ներկայացել է Dolce&Gabbana-ի երեք տարբեր զգեստներով՝ կարմիր, կաթնագույն և սև երանգների:
Կինոարտադրության ոլորտում դերասանուհին 2012թ-ից նորություններ չունի:
Վենսան Կասելիի հետ բաժանումը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Նախկինում հայտնում էին, որ զույգը բաժանվել է դերասանուհու և գործարար Թելման Իսմաիլովի սիրավեպի պատճառով: Հետագայում մեծահարուստի երեխաները հերքել են այդ լուրը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6568 անգամ
Читать на русском
|