|
Բեյոնսեի անկեղծ խոստովանությունն ու սեքսուալ լուսանկարները
15.04.2014
Ամերիկացի փոփ-աստղ Բեյոնսեն դարձել է OUT Magazine ամսագրի մայիսյան համարի հերոսուհին հարցազրույց տալով ամսագրի լրագրողներին:
Սեքսուալության մասին. «Կանայք պետք է կարողանան վերահսկել իրենց սեքսուալությունը. կան երկակի ստանդարտներ, երբ խոսքը վերաբերում է սեքսուալությանը: Հին դասերը հնազանդ լինելու և պարտադրված քնքշանքը մեզ դրաձրել են զոհ: Դուք կարող եք լինել ձեռնարկատեր, մայր, նկարչուհի, ֆեմինիստ և այն ամենն, ինչ ցանկանում եք ու դրանով հանդերձ լինեք սեքսուալ»:
Նոր ալբոմի մասին. «Երբ ես ձայնագրում էի նոր երգս, ինձ լավ չէի զգում, այն ձայնագրել եմ ընդամենը մի քանի րոպեում, հետո որոշել եմ հետաձգել` մինչ ինձ լավ զգամ: Ի դեպ, ինձ շատ են դուր եկել առկա թերությունները, որոնք լսվում են ձայնագրության մեջ, և դրա համար ես որոշեցի թողնել օրիգինալ տարբերակը»:
Մարդկանց և երաժշտության մասին. «Ես գիտակցում եմ, որ իմ երաժշտությունը լսում են շատ տարբեր մարդիկ, ուստի ամեն անգամ փորձում եմ ստեղծել ամենամաքուր և անկեղծ ալբոմը` գերազանցելով նախկին աշխատանքներս: Ինչ էլ լինի, մենք բոլորս մի բան ենք ցանկանում լինել երջանիկ, այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք լինել, սիրել նրան, ում ցանկանում ենք սիրել»:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 7644 անգամ
Читать на русском
|