Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ծխելու եւ իմիջի համադրությունն այլեւս նորաձեւ չէ

24.03.2012

Ընդամենը տարիներ առաջ ծխող կինը քննարկման առարկա էր, անգամ դատապարտելի. այսօր դա սովորական երևույթ է: Կանայք չեն խուսափում նաեւ հասարակական վայրերում ծխելուց: Եվ դա նրանց համար ոչ այնքան պահանջ է, որքան իմիջ:

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց իմիջ խորհրդատու Ֆաինա Հարությունյանը, կանայք այսպիսով ցանկանում են ընդգծել իրենց՝ հաջողակ կնոջ կերպարը:

Շատերն էլ մտածում են, թե ծխելով ավելի սեքսուալ և ինքնավստահ են երևում: Սակայն այդպես մտածելը մոլորություն է: «Թեև ներկայում ծխող կանանցից շատերը հատկապես բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն ծխախոտը հաջողության գրավական չէ: Հիմա ծխելը համարվում է վատ սովորություն, և ծխող կնոջը նայելիս առաջին հերթին մտածում ես, որ նա թույլ է»,- հիմնավորեց Ֆաինա Հարությունյանը: Սեքսուալության տեսակետից, նա հաստատեց այն միտքը, որ գրեթե բոլոր տղամարդկանց դուր է գալիս ծխող կինը, սակայն միայն նկարներում, ֆիլմերում, այլ ոչ իրենց կողքին:

Հայ կանանցից շատերը, որոնք իրենց համարձակ են համարում, բնականաբար հետ չեն մնում նորաձությունից, և նույնպես իմիջի մի մաս են դարձնում ծխելը: Հետաքրքիր է, թե որքանով է դա նրանց մոտ ստացվում, և ընդհանրապես, կարելի՞ է արդյոք ծխելը համարել նորաձև:

«Հայ կանայք դեռ հին ժամանակներում էին ծխում,- ասում է Ֆաինան: - Ես հիշում եմ, որ իմ մեծ տատիկը, որը 92 տարեկան էր, և շատ առողջ էր, ծխում էր բավականին թունդ ծխախոտի հաստ գլանակ: Դա մոտ 25 տարի առաջ էր Ղարաբաղի գյուղերից մեկում: Թվում է, թե դա պետք է դատապարտելի լիներ, և հասարակության կողմից քննադատությունների արժանանար, սակայն ոչ: Չեմ կարծում, որ տատիկս դրանով ուզում էր ցույց տալ իր ուժեղ կերպարը: Նա պարզապես ծխում էր, և դա շատ գեղեցիկ էր դիտվում: Կոկո Շանելի, Մարլեն Դիտրիխի ժամանակ, երբ կինը ծխախոտ էր օգտագործում, դրանով նա ավելի շատ պայքարում էր հավասարության, ուժեղ կերպարի համար: Բայց ոչ հիմա: Ներկայում կինն իր ուժեղ և հաջողակ լինելը ծխախոտով չէ, որ պետք է ապացուցի, այլ իր գործերով: Հետևաբար, ծխելն այլեւս նորաձև չի համարվում ամբողջ աշխարհում: Հիմա պայքարում են առողջ ապրելակերպի, էկոլոգիապես մաքուր սննդի, հագուստի համար: Իսկ ծխելն առողջ ապրելակերպ չի նշանակում»:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 6775 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
SONYA | 27-03-2012 02:01
DA UXAKI HAJUYQE DIMACINI NKATMAMB
Anahit | 25-03-2012 23:47
iskapes...erbemn tvum e, te cxelov kinn inqnahastatman e dzgtum, kam amracnum e ir dirqery txamardu handep, bayc irakanum, kam aveli chisht im karciqov, na aydpisov vnasum e iren ev shrjaka mijavayqr@.....Hxinerin hakacucvac e cxel@......hisheq kanayq
Hermine | 24-03-2012 16:54
Shat hetaqrqir hodvats er u shat teghin. Iroq mer orerum tsxel@ kananc mot darcel e imiji mi mas.
Anna | 24-03-2012 16:49
Iskapes shat hetaqrqir nyut er. Aysor shat hajax karelia handipel kananc ovqer cxum en urishneri achqum aveli noradzev erevalu hamar chmtacelov irenc aroxjutyan masin.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 604 անգամ
15.05.2024
Դիտվել է 150 անգամ
17.05.2024
Դիտվել է 71 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster