Chanel ֆրանսիական նորաձևության տան Chanel Horlogerie ժամացույցների ստորաբաժանումը թողարկել է Mademoiselle Privé նոր հավաքածուն:
Հավաքածուի յուրաքանչյուր մոդել իրենից ներկայացնում է ոսկերչական և գեղագիտական-կիրառական արվեստի լուրջ ու մանրակրկիտ աշխատանք: Ժամացույցները ներկայացված են սև և սպիտակ գույներով, ունեն յուրահատուկ ու չկրկնվող դիզայն:
Այնպես որ ժամացույցների այս շլացուցիչ հավաքածուից կարող եք ընտրել Ձեր նախընտրած ոճը:
25-11-2024 11:03 49-ամյա Անջելինա Ջոլին Թուրինի Torino Film Festival կինոփառատոնում ներկայացրել է իր նոր՝ «Առանց արյան» ֆիլմը։
25-11-2024 11:00 Լոս Անջելեսում կայացել է L'Oréal Paris ապրանքանիշի 19-րդ ամենամյա գալա երեկույթը։ Միջոցառմանը հարգանքի տուրք է մատուցվում «հանրության բարեկեցությանը նպաստ բերած կանանց»:
25-11-2024 10:51 Քիմ Քարդաշյանի՝ SKIMS ներքնազգեստով և կաթոլիկական տերողորմյա համրիչներով լուսանկարները բուռն արձագանքներ են առաջացրել համացանցում։ Չնայած տերողորմյա համրիչները ներքնազգեստի տեսքի առանցքը չէին, երկրպագուները քննադատել են ռեալիթի շոուի աստղին կրոնական խորհրդանիշները բաց հագուստի հետ խառնելու համար:
25-11-2024 09:59 43-ամյա Փերիս Հիլթոնը «The Zach Sang Show»-ի եթերում ասել է, որ երբեք մանիպուլյացիաներ չի արել կոսմետոլոգի կաբինետում իր արտաքին տեսքի հետ: «Ես շատ հպարտ եմ, որ բոլորովին բնական եմ: Ես չեմ արևահարվում: Ես երբեք ոչ մի բոտոքսի ներարկում չեմ արել, ոչ վիրահատություն եմ արել, ոչ մի բան»,- ասել է Հիլթոնը, ով 2000-ականներին գլամուր ապրելակերպի խորհրդանիշն էր:
25-11-2024 01:17 Համացանցում քննարկվում է 38-ամյա Լինդսի Լոհանի փոփոխված արտաքինը. մարդիկ կարծում են, որ նա դեմքից հեռացրել է ֆիլերները, կատարել բլեֆարոպլաստիկա և այլ միջամտություններ։ Բացի այդ, երկրպագուները նկատել է, որ դերասանուհին կորցրել է իր պեպենները, որոնք նրա այցեքարտն էին 2000-ականների ժողովրդականության տարիներին։
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին: