Մոխրոտիկը երեխա է ունեցել
24.03.2012
Հատկապես «Մոխրոտիկի պատմությունը» մելոդրամայով համաշխարհային ճանաչման հասած 25-ամյա Հիլարի Դաֆը տղա է ունեցել: Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը, հինգշաբթի օրը ծնվել է Լուկա Կրուզ Կոմիրը: Փոքրիկը կշռում է մոտ 3,5 կիլոգրամ:
Դաֆը եւ նրա ամուսինը՝ Մայկ Կոմիրը, գրառում են թողել դերասանուհու կայքում. «Հինգշաբթի երեկոյան մենք դարձանք փոքրիկ, առողջ, գեղեցիկ տղայի հպարտ ծնողները: Մենք շատ ուրախ ենք ու մեզ աշխարհի ամենաբախտավոր ծնողներն ենք համարում: Երեխան շրջապատված է անսահման սիրով: Թե՛ երեխան, թե՛ մայրիկը իրենց լավ են զգում»:
Երիտասարդ զույգն ամուսնացել էր 2010 թվականի օգոստոսին: Դիտվել է 4138 անգամ
|