Հարսանեկան կոշիկների ու կլատչների բացառիկ հավաքածու` JIMMY CHOO-ից (լուսանկարներ)
31.03.2014
Հանրահայտ ու նորաձևության սիրահարների սիրելի ապրանքանիշը` Jimmy Choo-ը, թողարկել է հարսանեկան աքսեսուարների բացառիկ հավաքածու:
Երեք տասնյակ կոշիկներ են ներկայացված տոնական գույներով` մաքուր սպիտակի, ոսկեգույնի ու շամպայնի տարբեր երանգներով: Հավաքածուի մեջ գերակշռում են կաշվե իրերը` նուրբ ժանյակով ու մետաքսով զարդարված:
Ապրանքանիշի դիզայներներն ուսումնասիրել են հարսանեկան իրերի նորաձևության ամենավերջին միտումները, որպեսզի յուրաքանչյուր հարսնացու գտնի իրենը:
Սիրելի լեդիներ, վստահ ենք, որ Դուք անտարբեր չեք մնա. ի վերջո, հավաքածուն ստացվել է շատ կանացի և օրիգինալ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6585 անգամ
Читать на русском
|