Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ սիրահարվում ես, շրջապատը սկսում է ընկալվել այլ կերպ. Էռնա Էլիզբարյան

17.03.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը:

-Գարունը միշտ սպասումներով է գալիս: Ձեզ համար այն ինչպե՞ս է սկսվում, ի՞նչ սպասումներ ունեք:

-Գարունն ինձ համար նորովի ապրելու, ունեցածն արժևորելու և ապագայի անելիքները վերաարժևորելու խորհուրդ ունի: Նայում ես շուրջդ փթթող բնությանը, ծաղկող ծառերին ու արևով լցվող օրվան, ցանկանում ես շրջապատիդ հետ կիսել գարնան հրճվանքը, երազանքների ու հույսերի բողբոջումը, ի վերջո, գարունն ինձ համար տերյանական խորհուրդ ունի` «Գարուն» բանաստեղծության պես.

«Գարունն այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունն այնպե՛ս պայծառ է կրկին,

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին»…

-Էռնա՛, ի՞նչ պետք է անի կինը մշտապես ներկայանալի և ցանկալի լինելու համար:

-Բոլորս էլ գիտենք արտաքին տեսքն ամենակարևորը չէ մարդու մեջ, և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները. այդ դեպքում, կարծում եմ, կինը կարող է լինել և հաջողակ և ցանկալի: Արտաքին գրավչությունը և ինտելեկտը պետք է ներդաշնակ լինեն ներքին աշխարհի հետ, և կինը կլինի կրկնակի գնահատված: Կարծում եմ, որ երբեմն անհրաժեշտ է նաև մեզ կողքից նայել, բայց արդարացի: Իսկ ցանկալի լինելու համար շատ կաևոր է համատեղել արտաքինը ներքին հմայքի հետ, ինչպես նաև` ունենալ անկրկնելի անհատականություն, միշտ լինել գեղեցիկ ու խնամված…

 600x580

-Կանայք առհասարակ զգացմունքային էակներ են, ինքներդ այդպիսի՞ն եք, թե՞ բանականությամբ եք ավելի շատ առաջնորդվում:

-Ես, իհարկե, զգացմունքային մարդ եմ. գիտեմ սիրել, նվիրվել: Ա. Քամյուն այս առիթով հետաքրքիր խոսք ունի. «Սիրված չլինելն ընդամենն անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն»: Այնպես որ, սերն ու բանականությունն ինձ համար մեկը մյուսին չհատվող տիրույթներում են: Սերը հոգու և ենթագիտակցության ծնունդ է, իսկ բանականությունը` գիտակցության:

-Ասում են` քնքշանքն է սիրո լավագույն ապացույցը, ոչ թե կրքոտ երդումները… Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար տղամարդու խոսքը, թե՞ վերաբերմունքն ավելի էական է ու խոսուն:

-Ինձ համար ոչ քնքշանքն է որոշիչ, ոչ էլ կրքոտ երդումները: Գեղեցիկ կանայք այդ երկու բաղադրիչների պակաս, կարծում եմ, չեն ունենում: Ինձ համար կարևորը տղամարդու հոգատար վերաբերմունքն է իր սիրած կնոջ նկատմամբ: Խոսքը, որը կարճ ժամանակ անց, գործի է վերածում, անկեղծությունը, նվիրվածությունը:

 600x580

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը, ի՞նչ հատկանիշներ կան, որ միանշանակ բացառում եք:

-Ես վախկոտ տղամարդկանցից եմ խորշում, որոնց արաքներն ու խոսքը, երբեք կապ չեն ունենում իրենց ապրած կյանքի ու արածների հետ: Իսկ ընտրյալ ունե՞մ, թե՞ ոչ, թույլ տվեք համեստորեն լռել. կարևորը հիմա երջանիկ եմ, թե ինչ կլինի հետո, դա միայն Աստված գիտի:

-Ունե՞ք կնոջ Ձեր իդեալը, որին ձգտում եք նմանվել, գուցե նաև ընդօրինակել:

-Կնոջ իմ իդեալը մայրս է… Պայքարող տեսակ, ով ինձ սովորացրել է անկոտրում ու հպարտ քայլել, պայքարել կյանքում արևի մի շողի համար, իսկ նմանվել կամ ընդօրինակել բառերն ինձանից հեռու են. ես այն եմ, ինչ կամ:

-Էռնա, մի առիթով նշել եք, որ կնոջ համար կարևորը ընտանիքն է, միշտ եք այդ գիտակցումն ունեցե՞լ, թե՞տարիքի հետ եք հասկացել:

-Միշտ եմ գիտակցել, ուղղակի ուսումն ու աշխատանքը, թերևս, խանգարել են:

 600x580

-Եթե Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տային, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երևի ոչինչ, նորից նույն ոգով կապրեի: Ուղղակի կլինեին մարդիկ, որոնց թույլ չէի տա ներխուժել իմ կյանք:

-Շատերը Ձեզ ճանաչում են որպես հեռուստահաղորդավարուհու, իսկ ինչպիսի՞ն է Էռնա Էլիզբարյանը կյանքում, առօրյայում….

-Ուրախ, պոզիտիվ, պայքարող:

 600x580

-Ի՞նչ է Ձեզ համար Սերը:

-Սիրել նշանակում է ապրել: Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Բալզակն ասել է. «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները»: Երբ սիրահարվում ես, սիրած անձը և ողջ շրջապատը սկսում են ընկալվել բոլորովին այլ կերպ, քան առաջ: Իմ կարծիքով, սերը կայուն և ամուր ընտանիք ստեղծելու հիմնական նախապայմանն է: Ուրեմն միշտ սիրեք ու միշտ` անմնացորդ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15090 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Հասմիկ | 18-03-2014 21:03
<< Արտաքին գրավչությունը և ինտելեկտը պետք է ներդաշնակ լինեն ներքին աշխարհի հետ...>>: Էռնա ջան ,համաձայն եմ Ձեզ հետ:Եվ Դուք հենց այդպիսի հայուհի եք...Ձեզ մեծ սեր և ամուր ընտանիք եմ մաղթում...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։ Ահա այն սխալները, որոնք դիզայները համարում է անընդունելի:

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2025 09:54
Դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը միացել է «Behemoth!» ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերը կատարելու է Պեդրո Պասկալը: Ներքին աղբյուրները ֆիլմը նկարագրում են որպես «սիրո ուղերձ երաժշտությանը և այն ստեղծողներին»։ «Behemoth!»-ը կնկարահանի Թոնի Գիլրոյը։ Նախագծում կնկարահանվեն նաև Դեյվիդ Հարբորը և Եվա Վիկտորը։
03-11-2025 09:45
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հայտնել է, որ իր ռոմանտիկ հարաբերությունները 25-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ ավարտվել են։ «Մենք այլեւս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել։ Խնդիրն այդ չէ։ Մենք պարզապես հրաժեշտ տվեցինք իրար եւ վերջ։ Լրատվամիջոցների գրածները ոչ մի ընդհանուր բան չունեն մեր հարաբերությունների հետ»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
03-11-2025 09:43
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):
03-11-2025 07:51
Քիլիան Մըրֆիի և նրա կնոջ՝ Իվոն ՄաքԳինեսի 18-ամյա որդին՝ Արան Մըրֆին, կնկարահանվի HBO-ի և Sky-ի առաջիկա «Պատերազմ» սերիալում՝ Դոմինիկ Ուեսթի և Սիենա Միլլերի հետ միասին։ Չնայած լոնդոնյան սերիալը դեռահասի առաջին հեռուստատեսային նախագիծը կլինի, նա նախկինում նկարահանվել է 2022 թվականի իռլանդական «Լոլա» ֆիլմում և ավարտել է Թայկա Վայթիթիի «Կլարան և արևը» ֆիլմի ադապտացիայի նկարահանումները՝ Էմի Ադամսի, Ջեննա Օրտեգայի և Սթիվ Բուշեմիի հետ միասին։
03-11-2025 02:59
Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում տեղի է ունեցել LACMA Art + Film Gala-ը՝ որտեղ նշվում են կինոյի, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները: Այս տարի երեկոյի հերոսներն են եղել նկարչուհի Մերի Քորսը և ռեժիսոր Ռայան Քուգլերը («Սև հովազ», «Մեղավորները»):
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 567 անգամ
28.10.2025
Դիտվել է 483 անգամ
29.10.2025
Դիտվել է 365 անգամ
30.10.2025
Դիտվել է 334 անգամ
31.10.2025
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster