|
Անջելինա Ջոլին պատրաստվում է վիրահատության
10.03.2014
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է պառկել վիրհատական սեղանին:
Հոլիվուդյան դերասանուհին շարունակում է պայքարել քաղցկեղի առաջացման հավանականության դեմ: Բրեդ Փիթի կինը պատրաստվում է նոր վիրահատության:
«Առջևում ունեմ ևս մեկ վիրահատություն: Ես շփվում եմ շատ մարդկանց հետ և լսում բազում օգտակար խորհուրդներ, որոնք, վստահ եմ՝ կօգնեն ինձ անցնել հաջորդ փուլ»,- հայտարարել է Ջոլին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հանրությունը շոկի մեջ էր Անջելինա Ջոլիի այն հայտարարությունից, որ պատրաստվում է հեռացանել կուրծքը: Դերասանուհուն այդ քայլին մղել էր մոր մահը, ով կյանքից հեռացել էր 56 տարեկանում՝ չկարողանալով հաղթահարել քաղցկեղը:
«Ինձ մոտ կրծքի քաղցկեղի առաջացման 87 տոկոս հավանականություն կա, իսկ ձվարանի՝ 50 տոկոս: Հենց դա իմացա, որոշեցի ոչ մի վայրկյան չկորցնել և հիվանդության առաջացման հավանականությունը հասցնել նվազագույնի, սկսել եմ կրծքերից, որովհետև այս դեպքում հիվանդության առաջացման հավանականությունն ավելի մեծ է, իսկ ձվարանների վիրահատությունը բարդ է»,- պատմել է դերասանուհին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7868 անգամ
Читать на русском
|